Իրադարձություններ | Հասարակություն | նորություններ

Հայաստան է առաքվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը

«Այսօր մենք Զվարթնոց օդանավակայանում դիմավորել ենք հայկական կողմի ձեռք բերած «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը: Այն Հայաստանում ստացված 15 հազար չաբաբաժինն է»:

Այս մասին տեղեկացրել է Երևանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինը:



Նրա խոսքով՝ այն կուղղվի ռիսկի խմբում գտնվող մարդկանց պատվաստմանը։ Խորհրդականը նշել է նաև, որ սա նախորդ տարի սկիզբ առած պանդեմիայի ընթացքում ՌԴ-ի կողմից ՀՀ-ին տրամադրված լայնամասշտաբ աջակցության շարունակությունն է:

Հավելենք նաև, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ ապագայում ավելի մեծ քանակով պատվաստանյութ կներկրվի Ռուսաստանից:




Similar Posts