Իրադարձություններ | Հայեր | նորություններ | Քաղաքականություն

Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ ամոթալի լռությունը պետք է ավարտվի․ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կոչը Բայդենին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Հայկական հանձնախումբը ատորագրահավաք է սկսել՝ պահանջելով Բայդենից ապրիլի 24-ի իր հայտարարությամբ միանալ Կոնգրեսին`հստակ և ուղղակիորեն ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Այս մասին panorama.am-ի փոխանցմամբ, հայտնում է ANCA-ն։

Անցյալ ամիս ԱՄՆ 38 սենատորներ նամակով ու նույն կոչով արդեն դիմել են նախագահ Բայդենին։
Երկկուսակցական նամակում ասվում է․

«Հարգելի Նախագահ Բայդեն,

Այս ամսվա վերջին` ապրիլի 24-ին, աշխարհը կնշի Հայոց ցեղասպանության առաջին օրերի 106-րդ տարելիցը, 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրության կողմից 1.5 միլիոն հայերի սիստեմատիկ սպանությունը և միլիոնավորների տեղահանությունը: Սակայն տասնամյակներ շարունակ, մինչ աշխարհի առաջնորդները ճանաչում են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, Միացյալ Նահանգների նախագահը լռում է: Մենք միանում ենք հպարտ ամերիկահայ համայնքին և բոլոր նրանց, ովքեր սատարում են ճշմարտությունն ու արդարությունը` խնդրելով Ձեզ՝ ապրիլի 24-ի Ձեր հայտարարության մեջ հստակ և ուղղակիորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Մենք գիտենք, որ սա մի հարց է, որին դուք քաջածանոթ եք Սենատում գտնվելու ընթացքում և որպես փոխնախագահ։ Մենք նաև գնահատում ենք, որ որպես փոխնախագահ 2015 թ.-ին ներկա եք եղել Հայոց ցեղասպանության հարյուրամյակի տարելիցին Ազգային տաճարում: Հարյուրամյակին էր, որ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը Սուրբ Պետրոսի տաճարում պատարագ մատուցեց Հայոց ցեղասպանության մասին։

Այս տարի ցեղասպանությունը ճշգրիտ նկարագրելով՝ դուք կմիանաք թե՛ Պալատին, թե՛ Սենատին, որոնք ճնշող մեծամասնությամբ բանաձևեր ընդունեցին 2019-ին:

Պարոն Նախագահ, ինչպես նախորդ տարի ասացիք ապրիլի 24-ի ձեր հայտարարության մեջ. «Լռությունը հանցակցություն է»: Հայոց ցեղասպանության պատմական փաստի վերաբերյալ Միացյալ Նահանգների կառավարության ամոթալի լռությունը չափազանց երկար է տևել, և այն պետք է ավարտվի: Մենք Ձեզ հորդորում ենք հետևել Ձեր ստանձնած պարտավորություններին և ասել ճշմարտությունը:

Հարգանքներով,
Կոնգրեսականներ՝ Ադամ Շիֆ, Գուս Բիլիրակիս, Ֆրենկ Փալոն, Դեյվիդ Գ. Վալադաո, Ջեքի Շպիեր»։
 

Similar Posts