Իրադարձություններ | Հասարակություն | նորություններ | Քաղաքականություն

ՀԱՊԿ-ը դեռ ունի ընթացակարգեր, ՌԴ–ի հետ խոսակցությունը շարունակվում է․ պետք է պահպանենք լավատեսությունը․ Արարատ Միրզոյան

Բավականին անկեղծ և կառուցողական քննարկում ենք ունեցել մեզ հուզող բոլոր հարցերի շուրջ։

Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, ԱԺ նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Մոսկվայում ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպմանը, և դիտարկմանը, թե ՌԴ-ն իր ռազմավարական դաշնակցի առջև ստանձնած պարտավորությունները չի կատարում՝ Սյունիքում առաջացած ճգնաժամը հաղթահարելու առումով։

Նրա խոսքով՝ գործադրվում են բոլոր ջանքերը՝ միջազգային հանրության ուշադրությունն այս կարևոր խնդրի վրա սևեռելու համար։

«Հայաստանն ունի միջազգային երկկողմ, բազմակողմ պայմանագրեր՝ անվտանգային հարցերին առնչվող, և ես չեմ կարծում, որ ՀՀ դաշնակից պետությունները չեն կատարում կամ կատարելու իրենց պարտականությունները։

Օրինակ՝ ՀԱՊԿ-ը դեռ ունի ինստիտուտներ, ընթացակարգեր, ՌԴ-ի հետ մեր խոսակցությունը շարունակվում է, և կարծում եմ, որ պետք է պահպանենք լավատեսությունը»,- նշեց նա։

Ըստ ԱԺ նախագահի՝ միջազգային հանրությունն ու ՀՀ-ն պետք է ջանքեր գործադրեն՝ րոպե առաջ այս իրավիճակը հանգուցալուծելու և ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։ «Միշտ չէ, որ այսպիսի բարդ հարցերը լուծվում են կայծակնային արագությամբ, և, երբեմն, սառնասրտությունը և համբերատար աշխատանքն ավելի արդյունավետ են և ցանկալի»,- ասաց նա։

Աղբյուրը՝ News.am

Similar Posts