Մայիսի 12․ Կրկնակի տոն՝ հայկական օրացույցում
Մայիսի 12-ը կրկնակի տոնի խորհուրդ ունի մեզանում: 27 տարի առաջ հենց այս օրը ուժի մեջ մտավ ԼՂ հակամարտության Հրադադարի մասին համաձայնագիրը:
Իսկ, ահա, 1974 թ. ի վեր Մայիսի 12-ը նշվում է որպես բուժքույրերի միջազգային տոն:
Անվիճելի փաստ է, թե Արցախյան ազատամարտի տարիներին ինչ արժեքավոր ներդրում են ունեցել Հիպոկրատին երդում տված հայուհիները, փրկելով հայ մարտիկների կյանքը կամ դարմանելով նրանց վերքերը:
Նրանք ակամայից, բայց գիտակցաբար դարձան Արցախյան ազատամարտի մասնակիցներ:
Հայ բժիշկներն ու բուժքույրերը թե՛ ռազմի դաշտում և թե՛ թիկունքում, դեղորայքի և բուժհաստատությունների, ենթակառուցվածքների անմխիթար վիճակի կամ իսպառ բացակայության պայմաններում, պատվով են ծառայել իրենց մարդասիրական կոչմանը, այդ առաքելությունն իրականացնելով սեփական կյանքի և առողջության գնով։
Նրանցից ոմանք գերեվարվեցին, վիրավորվեցին կամ մահացան թշնամու գնդակից…
Փա՜ռք եվ Խոնարհում Արցախյան հերոսամարտի բոլոր նվիրյալներին, այդ թվում՝ բժիշկներին, բուժքույրերին և բժշկական գործի մյուս ներկայացուցիչներին: