Իրադարձություններ | Հասարակություն | նորություններ | Քաղաքականություն

Փաշինյանի վերջին հուսահատ փորձերը․«խաղադրույքն» այս անգամ նրա որդին է

Այն, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուց առաջ, իշխանության ղեկին ու այս ամբողջ ընթացքում աչքի է ընկնում մառազմի հասնող պոպուլիզմով, բոլորին է հայտնի է։
Նրա արտաբերած զավեշտալի և էքսցենտրիկ մտքերից կարելի է մի ամբողջ ժողովածու կազմել։

Ժամանակ առ ժամանակ Ադրբեջանին «սեր» խոստովանող, Ալիևին կիրթ ու կառուցողական համարող, իր ու իր մանրումեծ տրամաչափի գործընկերների բերանով Թուրքիան տողատակով ու ինչու չէ, ակնհայտորեն, գովերգող Փաշինյանը այս անգամ, նախընտրական տարերքի ու իշխանական մոլուցքով հայտարարել է, ոչ ավելին, ոչ պակաս, թե․

«Իմ որդին պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու, այսօր պաշտոնապես կդիմենք Բաքվին»: Նրա խոսքով, նա պատրաստ է գնալ այդ քայլին, որպեսզի ադրբեջանական կողմը փոխարենը վերադարձնի բոլոր գերիներին: «Ուզում եմ ճիշտ հասկանաք, և չկարծեք, որ սա միակ ուղղությունն է և հուսահատ քայլ է, այս ընթացքում շատ ինտենսիվ աշխատանք է տարվում»,-հայտարարել է վարչապետի պաշտոնակատարը:  

Յուրաքանչյուր բառ վերծանելիս կարող ենք հասկանալ դրանց ճիշտ հակառակ նշանակությունն ու իրերի իսկությունը։

Առաջին հայացքից միտքը կարող է թվալ մարդկային էմոցիաների դրսևորում, թե բա գերիներ ունեցող, զոհված որդիներ ունեցող, անհետ կորած հարազատներ ունեցող հայրենակիցներ, ես ինքս էլ մտահոգ եմ բոլորի ճակատագրով, որ պատրաստ եմ իմ որդու ճակատագիրը «զոհաբերել» նրանց ետ բերելու, փրկելու սուրբ գործին։

Մինչդեռ Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքի հետ հանդիպման ժամանակ վարչապետի պաշտոնակատարի այս միտքը ոչ այլ ինչ է, քան պոպուլիզմ, հուսահատ փորձ իր հեղինակությունն ու պատիվը փրկելու համար /նման բան թեպետ չի էլ ունեցել/, ոչ այլ ինչ է, քան նորից սիրո խոստովանություն Բաքվին, այն իմաստով, որ ինքն ու իր որդին հավատում են Ադրբեջանի իշխանությունների բարի կամքին, նույնիսկ եթե կրտսեր Փաշինյանը՝ Աշոտը հայտնվի նրանց մոտ, ապա նրան ոչ մի վտանգ չի սպառնում։

Հիշեցնենք, որ Փաշինյանի որդին երեկ նույնպես ասել էր, որ պատրաստ է պատանդի կամ ցանկացած կարգավիճակով մեկնել Ադրբեջան։

Մյուս հավանական տարբերակն այն է, որ ոչ-ոք, այդ թվում՝ Բաքուն լուրջ չի ընդունում Փաշինյանի ասածները, որոնք, սակայն, դեռ որոշակի ազդեցություն ունեն նրա նոսրացող համակիրների շրջանում։ 11 օր անց կերևա, թե որքան մարդ չի հավատում այլևս Նիկոլ Փաշինյանին, որ 2018 թվականից դամոկլյան սրի պես կախվել է հայոց ճակատագրի վրա․․․



Արա ԱԼՈՅԱՆ

Similar Posts