Քաղաքականություն | Իրադարձություններ | նորություններ

Հայաստանյան ԶԼՄ-ները, որոնց մասամբ կամ ամբողջովին ֆինանսավորում է Սորոսը․ ուսումնասիրություն + ինֆոգրաֆիկա

Թերեզա Մխիթարյանը բավականին ուշագրավ ուսումնասիրություն է անցկացրել և ներկայացրել հայաստանյան այն լրատվամիջոցներին, որոնց մասամբ կամ ամբողջովին ֆինանսավորում է Սորոսը։

Բացի այդ, հեղինակն անդրադարձել է ներհայաստանյան քաղաքական իրավիճակին, այդ համատեքստում մատնանշելով մեր երկրի առջև ծառացած խնդիրներն ու սպառնալիքները։

Թերեզա Մխիթարյանի հետաքննական նյութը ներկայացնում ենք ամբողջությամբ․ 

«Սա իմ մշակած ինֆոգրաֆիկան է

#ՀայաստանիԶանգվածայինԼրատվամիջոցները, որոնք ամբողջովին կամ մասամբ ֆինանսավորվում են Սորոսի կողմից։

Սա իմ 2 ամսվա ուսումնասիրությունների արդյունքն է։

Համաշխարհային Արևմտյան Էլիտան/ Գլոբալիստները նախկինում պատերազմների միջոցով գաղութներ էին գրավում, նրանց ասում ՝ ինչպես ապրել, ինչպես՝ ոչ, թալանում էին նրանց ամբողջ հարստությունը։ Ներկայում, 21-րդ դարում, աշխարհի հարուստները տանկերն ու գնդացիրները փոխարինել են զանգվածային լրատվամիջոցներով և այդ շարժումն անվանել «Դեմոկրատիայի Էքսպորտ», ասել է թե՝ ժողովրդավարության արտահանում։

Աղքատ երկրներում նրանք գումարով հավաքագրում են աղքատ ու նեղացած լրագրողների/ակտիվիստների։ Այս լրագրողներին ու ակտիվիստներին որոշ ժամանակ անց առաջ են քաշում ղեկավար պաշտոնների, ապա և նրանց միջոցով կազմաքանդում և գրավում երկիրը։ Բոլոր այդ ԶԼՄ-ները ստանում են դրամաշնորհներ և ԿՈՆԿՐԵՏ առաջադրանքներ։ Օրինակ՝ տրվում է տարեկան 120․000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ, որի դիմաց պարտավորվում են գրել 385 հոդված տվյալ տարվա կտրվածքով, ինչի շրջանակում Սորոսի կողմից հավաքագրված մարդիկ գրում են, որ ՄԱԾՈՒՆԸ ՍԵՎ է։

21-րդ դարի ամենակարևոր հումքը՝ ՀԻՄԱՐ ՄԱՐԴՆ Է։ Հիմար մարդն այն է, որը հավատացել է, թե Մածունը սև է։ Հիմար մարդն այն է, որն այլևս չի տարբերում լավը վատից, չի հասկանում, թե ով է իրեն բարի կամենում և ցանկանում պաշտպանել, իսկ ով է ցանկանում օգտագործել, որպեսզի խորտակի և՛ իրեն և՛ այն նավը, որում նա գտնվում է։

Եթե քո տրամադրության տակ ունես այդ քանակությամբ հիմար մարդկանց, նշանակում է արդեն գրավել ես երկիրը։ Մարդիկ, որոնք գտնվում են այդ նավի վրա, հենց իրենք կօգնեն խորտակելու այդ նավը, որտեղ նաև իրենք են և քարեր են նետելու նրանց վրա, որոնք մտադիր են կասեցնել այդ պրոցեսը։

Հայաստանի համար Արևմտյան Էլիտայի կողմից երկրի գրավումը կյանքի ու մահվան հարց է, որովհետև Արևմուտք + Թուրքիա = Եղբայրություն և ՍԵՐՏ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ։

Վերջին 50 տարիներին ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ընդլայնում, վարժեցնում, հզորացնում են Թուրքիայի բանակը։ Թուրքիայում է գտնվում ՆԱՏՕ-ի՝ մեծությամբ երկրորդ ռազմաբազան։

«Արևմուտքը» Հայաստանի համար Շվեյցարիա և Դանիա չէ, մոռացեք, խնդրում եմ, այդ մասին, դա նույն է, ինչ երազել ՄԱՐՍԻ մասին։ Արևմուտքի կողքին կանգնել՝ Հայաստանի համար կնշանակի դառնալ Թուրքիայի վիլայեթը, այդպես էլ չհասնելով Արևմուտքին։ Դրանք այն ուժերն են, որոնց համար Հայաստանը չպետք է գոյատևի և որոնք 100 տարի առաջ կազմակերպել են Հայոց Ցեղասպանությունը։

Եվ հենց այս ԱՐևՄՏՅԱՆ ՈՒԺԵՐԻ ՀՐԱՄԱՆՈՎ Է, որ այսօր Նիկոլ Փաշինյանը մարդկանց է հավաքում, հանրահավաք է նախաձեռնում Հայաստանի բանակի դեմ։ Մինչդեռ Բանակն այժմ միակ կառույցն է, որը պաշտպանում է Հայաստանի պետականությունն ու թույլ չի տալիս, որպեսզի Նավը խորտակվի։ 

Բայց, իհարկե, ելք կա․Մարդը, որը գիտակցում է՝ հերոինը մահացո՛ւ է, մա՛հ է, կա 50 տոկոսանոց հավանականություն, որ նա չի օգտագործելու այդ թմրամիջոցը։ Նույնը մեր դեպքում է, եթե մարդիկ գիտակցեն, որ այդ քաղցկեղածին ցանցի միջոցով ցանկանում են խորտակել ՆԱՎԸ, կա 50 տոկոսանոց հնարավորություն՝ փրկելու այդ ՆԱՎԸ։

Չարիքի Համաշխարհային Էլիտայի ձեռքին Սորոսն ընդամենը գործիքներից մեկն է։ Եթե նա վաղը վախճանվի, նրա փոխարեն կլինի Մորոսը։ Եթե այս ամենը գիտակցենք, կկարողանանք հաղթել Չարիքի Համաշխարհային Էլիտային»։

Ուսումնասիրության հեղինակ Թերեզա Մխիթարյանը (Ցյուրիխից է, ֆինանսիստ), արդեն 6 տարի իր ազատ ժամանակը նվիրում է Հայաստանին, օգնելով մարդկանց, որոնք հայտնվել են ամենատարբեր դժվարությունների մեջ։

Նա աջակցում է սահմանների ամրացման հարցում, Ոսկե Մեդալ է ստացել Գյումրիից այն բանի համար, որ 60 ընտանիքների աջակցել է տնակներից սեփական տներ տեղափոխվել, ինչպես նաև ՀՀ ՊՆ-ից՝ մարդասիրության համար։

Թերեզան համոզված է, ավելի լավ ապրելու համար պետք է դառնանք ավելի լավը․․․




Similar Posts