


ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը հայտարարություն է արել ԼՂ հակամարտության մասին
ԵԱՀԿ Մշտական խորհրդում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Քորթնի Օստրիանը հայտարարությամբ է հանդես եկել Մշտական խորհրդում, որում աջակցություն է հայտնել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ «Որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ Միացյալ Նահանգները շարունակում են անհանգստանալ վերջին զարգացումներով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով, այդ թվում՝ ադրբեջանական ուժերի կողմից մի քանի հայ զինծառայողների կալանավորմամբ: Մենք երկու կողմերին էլ…

Ականապատ քարտեզների հետ կապված ընդդեմ Հայաստանի Ադրբեջանի նոր հայցը ՄԻԵԴ-ը չի ընդունել որպես նոր, ինքնուրույն գանգատ
Սույն թվականի հունիսի 3-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՀՀ կառավարությանը ծանուցել է, որ Ադրբեջանի կողմից սույն թվականի հունիսի 1-ին և 2-ին ՄԻԵԴ է ներկայացվել նոր միջպետական գանգատ և միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջ, որոնք վերաբերում են ենթադրաբար ականապատված տարածքների քարտեզների ՀՀ կողմից տրամադրելու պահանջին: Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը։ Եվրոպական դատարանը Ադրբեջանի կողմից ներկայացված այս…

Տիգրան Համասյանը «Deutscher Jazzpreis»-ի երկու մրցանակի է արժանացել
Դաշնակահար, կոմպոզիտոր Տիգրան Համասյանը «Deutscher Jazzpreis»-ի մրցանակի է արժանացել «Artist of the Year, International» եւ «Piano/Keyboard» անվանակարգերում: Աշխարհահռչակ երաժիշտին մրցանակները հանձնվել են վերջին՝ «The Call Within» սկավառակի համար։ «Ինձ համար մեծ պատիվ է «Deutscher Jazzpreis»-ից երկու մրցանակ ստանալ իմ վերջին սկավառակի՝ «The Call Within»-ի համար։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Deutscher Jazzpreis-ի կազմակերպիչներին ու ժյուրիի անդամներին։…

Եթե Փաշինյանը հոկտեմբերի 19-ի ԱԽ նիստին ասեր, որ կա պատերազմը դադարեցնելու, խաղաղապահներ մտցնելու համաձայնություն, ապա չէինք ունենա 5000 զոհ, չէինք կորցնի Շուշին, Հադրութի զգալի մասը․ Է․ Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը հոդված է գրել, որում ասվում է, որ Նիկոլ Փաշինյանը 2020թ․ հոկտեմբերի 19-ի ԱԽ նիստին ներկաներին չի ասել, որ կա պատերազմը դադարեցնելու հնարավորություն, որ Ռուսաստանը Ադրբեջանի հետ համաձայնություն է ձեռք բերել, որ պատերազմական գործողությունները դադարեցվեն, զորքերը կանգ առնեն այն դիրքերում, որտեղ այդ պահին գտնվում են, և ռուսական խաղաղապահ զորքեր մտնեն…

Ադրբեջանցի զինվորների ապօրինությունները՝ Գեղարքունիքում․ՄԻՊ-ի հերթական ահազանգը
Ադրբեջանական զինված ծառայողները Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ` արոտավայրերում ապօրինաբար կանգնեցնում են գյուղացիներին, պահանջում են տալ բացատրություններ՝ ի՞նչ ուղղությամբ են շարժվում, ի՞նչ նպատակով և ի՞նչ են տեղափոխում, փորձում են իրականացնել մեքենաների ապօրինի խուզարկություններ, սպառնում են: Այս մասին գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և մասնավորեցնում․ Հայտարարություն լրացուցիչ փաստահավաք աշխատանքների արդյունքների վերաբերյալ՝ Այս հայտարարությունը վերաբերում…

Երկրի ղեկավար պաշտոնը զբաղեցնել հավակնող անձը պետք է հոգեբուժական փորձաքննություն անցնի. Քոչարյան
Հայաստանում պետք է պարտադրել, որ երկրի ղեկավար պաշտոնը զբաղեցնել հավակնող անձը հոգեբուժական փորձաքննություն անցնի. այս պահանջը պետք է օրենսդրորեն սահմանենք: Այս մասին Երեւանի երկու թաղամասերի բնակիչների եւ «Հայաստան» դաշինքի շտաբների ներկայացուցիչների հետ հանդւպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը: «Նույնիսկ վարորդական իրավունք ստանալու կամ որսորդական հրացան գնելու համար մարդ հոգեբույժի տեղեկանք…

Հայաստանյան կրթօջախներում հնչել է վերջին զանգը․Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել
ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին, որում ասվում է․ «Սիրելի՛ շրջանավարտներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ դպրոցն ավարտելու կապակցությամբ: Կյանքի այս կարևոր փուլը ձեզ հնարավորություն է տալիս ընտրելու ձեր հետագա ճանապարհը, որն այս պահին շրջադասային է ու որոշիչ: Եվ կյանքի կարևորագույն այս խաչմերուկում ՀՀ կառավարությունն աջակցում ու սատարում է ձեզ ինչպես…

Նոր բացթողում՝Հայ-ռուսական հարաբերություններում․ինչո՞ւ են մտափոխվել Մոսկվայում․․․
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին մի քանի օրերին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ակտիվ բանակցություններ էին ընթանում Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ՝ սահմանային գոտում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ։ Նպատակը՝ բանակցությունների միջոցով հասնել Հայաստան ներխուժած ադրբեջանական զորքերի դուրսբերմանը։ Երեկ տեղեկացանք, որ բանակցությունները որեւէ արդյունք չեն տվել։ Պատճառներից մեկն այն է, որ մյուս երկու կողմերի համար նախ անընդունելի…

Հայ հերոս զինվորների պայքարի շնորհիվ 44 օրվա ընթացքում առնվազն 11.000 ադրբեջանցի է ոչնչացվել
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Նաիրի Հոխիկյանը գրել է. «Թուրքիան օգնություն է ուղարկել 2020թ. պատերազմում ոչնչացված ադրբեջանցի զինվորների ընտանիքներին։ Այդ մասին մամուլի հաղորդագրության մեջ սպրդել է 6000 սպանվածի թիվը։ Օրերս պաշտոնական Բաքուն հաստատել էր մոտ 3000 սպանվածի տվյալը, ինչը Թուրքիայի տվյալներով կրկնապատկվել է’ հասնելով 6000-ի։ 2021-ի փետրվարին ադրբեջանական սոցիալական որոշ խմբերում խոսում էին 9000-10.000 զոհի մասին, որոնք…