նորություններ | Իրադարձություններ | Մշակույթ

Տիգրան Համասյանը «Deutscher Jazzpreis»-ի երկու մրցանակի է արժանացել

Դաշնակահար, կոմպոզիտոր Տիգրան Համասյանը «Deutscher Jazzpreis»-ի մրցանակի է արժանացել «Artist of the Year, International» եւ «Piano/Keyboard»  անվանակարգերում:

Աշխարհահռչակ երաժիշտին մրցանակները հանձնվել են վերջին՝ «The Call Within» սկավառակի համար։

«Ինձ համար մեծ պատիվ է «Deutscher Jazzpreis»-ից երկու մրցանակ ստանալ իմ վերջին սկավառակի՝ «The Call Within»-ի համար։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Deutscher Jazzpreis-ի կազմակերպիչներին ու ժյուրիի անդամներին։

Շնորհակալություն եմ հայտնում նաեւ ու շնորհավորում տաղանդավոր երաժիշտներին, որոնք այս տարի առաջադրված են եղել ու մրցանակի արժանացել»,- ֆեյսբուքյան էջում գրել է Համասյանը՝ գերմանացի երկրպագուներին խոստանալով, որ շուտով կհանդիպեն։

«Deutscher Jazzpreis»-ը նոր մրցանակ է, որը հիմնվել է Գերմանիայի կառավարության կողմից։

Similar Posts