Ընդամենը երկու հոգի է գնում վարչապետի պաշտոնի համար պայքարելու՝ Փաշինյանը և Ռոբերտ Քոչարյանը․փորձագետի կանխատեսումը
Ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանի գնահատմամբ՝ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունները, մեծ հավանականությամբ, տեղի կունենան։ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Բադալյանն ասել է, որ ընտրությունների անցկացման համար կա թե՛ ներքին, թե արտաքին քաղաքական պահանջ։ «Վարչապետը հրաժարական տվեց, ընտրությունների անցկացմանը նպաստող ամբողջ իրավական փաթեթն ընդունվեց։ Բացի այդ, կա նաեւ արտաքին քաղաքական խորհուրդ իշխանություններին՝ գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների,…