նորություններ | Իրադարձություններ | Հայերի երկիր | Հասարակություն

Եվ ոտքի կկանգնեմ ես, և ոտքի կկանգնես դու․․․Ռուբեն Գրիգորյանը Հայաստանում տիրող իրավիճակի մասին․ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Հայ ժողովու՜րդ։  Այս ապրիլյան հիշողությունների օրերը։ Ամաչում եմ, շատ եմ ամաչում։ Ոչ միայն ես եմ ամաչում, այլ անկասկած շատ-շատերը։ Եվ շատերն, իհարկե, շատ կուզեին վերադառնալ սեպտեմբերի սկիզբ՝ նույնիսկ իրենց կյանքը մի քանի ամիս կրճատելու գնով»։

Այս մասին ժողովրդին ուղղված իր հերթական տեսաուղերձում նշում է ՌԴ-ում ապրող ազգային, հասարակական գործիչ, գրող, հրապարակախոս, գործարար Ռուբեն Գրիգորյանը՝ մեկնաբանելով հայտնի իրադարձություններից ու հատկապես պատերազմի անփառունակ ավարտից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակը։

«Այն ժամանակ մենք ապրում էինք և հպարտ էինք, որ հայ ենք։ Ոչ ոք մի կաթիլ անգամ չէր կասկածում, որ երբեմնի հզոր ազգը չի վերականգնելու իր նախկին հզորությունը»,-ցավով արձանագրել է մտավորականը՝ անդրադառնալով մեր երկրին ու ժողովրդին պատուհասած ծանրագույն խնդիրներին ու մարտահրավերներին։

«Ճակատագիրն ինձ հայ է ծնել, այնպես, ինչպես և ձեզ։ Ճակատագիրն իմ որդիներին հայ է ծնել և նրանց մայրենի լեզուն հայերենն է։ Բայց ոչ թե նրանք են որոշում, այլ՝ մենք իրենց փոխարեն, և դա այն պարզ պատճառով, որ նրանք դեռ փոքր են»,- ընդգծել է Ռուբեն Գրիգորյանը։

Մեծանուն հայորդին, այդուհանդերձ, լուսավոր ելք է կանխատեսում․նա հույս ու համոզմուքն է հայտնում, որ գալու է այն ավետյաց ժամանակը, երբ մենք՝ բոլորս, անհատապես ու ազգովին ոտքի ենք կանգնելու։

Տեսանյութն ամբողջությամբ՝ ստորև․

Similar Posts