նորություններ | Իրադարձություններ | Հայեր | Քաղաքականություն

Ուկրաինայի ներքին գործերի նախարարը կոչ է արել պետական մակարդակով ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է Հայոց ցեղասպանությունը պետական մակարդակով ճանաչելու անհրաժեշտության մասին:

«Այսօր՝ ապրիլի 24-ին աշխարհը սգում է մեկուկես միլիոն սպանված, տանջամահ եղած, սովից մահացած մարդկանց համար, որոնց միակ մեղքը մարդասպանների առաջ «սխալ» ազգությունն էր և «սխալ» հավատը։ Դա մանրակրկիտ մտածված և պլանավորված սպանություն էր, որը տևեց երկու տասնամյակ։

1915 թվականի ապրիլի 24-ին մեկ գիշերվա ընթացքում Օսմանյան կայսրությունում ձերբակալեցին հարյուր հազարավոր մտավորականների, հոգևորականների, գրողների, փիլիսոփաների և նկարիչների՝ այն մարդկանց, ովքեր հայ ժողովրդի հոգևոր առաջնորդներն էին, բոլորին սպանել են, իսկ կանանց, երեխաներին ու ծերերին քշել են անապատ…

Դա համընկել էր Առաջին համաշխարհային պատերազմին, և հասարակությունն ընդամենը մտահոգություն է հայտնել։

Քառորդ դար անց Հիտլերը հռետորական հարց էր տվել, թե ո՞վ է հիշում հայերի կոտորածը, իսկ որպես պատասխան եղավ Հոլոքոստը, հենց այդ պատճառով էլ այդքան կարևոր է պետական մակարդակով ճանաչել Հայոց ցեղասպանությունը…»,- գրել է Ավակովը։

Մեջբերելով Լինա Կոստենկոի «Ցավդ տանեմ» բանաստեղծությունը` Ավակովը ուկրաինացիներին կոչ է արել իրենց վրա վերցնեն հայ ժողովրդի ցավը, որպեսզի պատմության մեջ երբեք չկրկնվի նման ողբերգությունը։

Աղբյուր` Panorama.am

Similar Posts