նորություններ | Իրադարձություններ | Հասարակություն

Ինչու՞ Փաշինյանը այսօր չի այցելել Եռաբլուր․պատճառը հայտնի է 

Ուղիղ 5 տարի առաջ 2016-ի ապրիլի 2-ին սկսվեց ապրիլյան քառօրյա պատերազմը՝ խլելով հարյուրից ավելի հայորդիների կյանքը։ Հենց նրանց ու նրանց զինակիցների շնորհիվ հաջողվեց ետ մղել թշնամուն, անառիկ պահել Արցախը։ Ապրիլյան պատերազմը դարձավ մեր հաղթանակներից, առայժմ, վերջինը։

Քառօրյա պատերազմի առիթով այսօր «Եռաբլուր» պանթեոն էին այցելել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, պաշտոնատար այլ անձինք:

Թեև վարչապետը չի այցելել զինվորական պանթեոն, նրա անունից Եռաբլուրում ծաղիկներ են դրվել քառօրյա պատերազմի հերոսների շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Այս մասին տեղեկացնում է վարչապետի մամուլի գրասենյակը:

Ավելի վաղ,  վարչապետի խոսնակը հայտնել էր, որ Ապրիլի 7-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպումով պայմանավորված՝ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 2-ից աշխատում է ինքնամեկուսացման պայմաններում։

Նշվում է, որ բացի անձնական ընդունելություններից և հանրային միջոցառումներից, Փաշինյանն աշխատում է պլանային օրակարգով։

Similar Posts