Uncategorized | նորություններ | Քաղաքականություն

Անդրանիկ Քոչարյան․մարդ, որն իր անվան ու ազգանվան հետ ոչ մի կապ չունի

«Եթե քաղաքացիները մտածում են շենքեր գրավելու մասին, թող նաև մտածեն, որ այդ շենքերը գտնվում են պետական պաշտպանության տակ, իսկ դա նշանակում է՝ պետությունն իրավունք ունի կրակելու»։

  • Գուշակեք, ով է այս ցնդաբանության հեղինակը։
  • Գուշակեք երեք հնարավորությունից։
  • Մարդ, որ կապ չունի Անդրանիկի հետ։
  • Մարդ, որ կապ չունի Քոչարյանի հետ։
  • Մարդ, որ կապ չունի մարդու ու մարդկային որակների հետ։

    Այո՛։

Անդրանիկ Քոչարյան։ Իսկ վերոնշյալ միտքը նա արտահայտել է «Ազատություն» ռադիոկայանի եթերում՝ հանդիսանալով ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի  մշտական հանձնաժողովի նախագահ։ Եվ իր տեսակետն Անդոն արտահայտել է՝ ի մեկնաբանություն «Հայրենիքի փրկության» շարժման գործողությունների։  

«Վազգեն Մանուկյանը շատ լավ է աշխատել Նաիրի Հունանյանի խմբի հետ, հիմա ինքը շաբաթը մեկ իր կոչերով հորդորում է մեկի ոտքերը ջարդել, մյուսի դուռը ծեծել: Վազգեն Մանուկյանն առաջնորդում է մարդկանց, ու՞մ վրա է քաղաքացիների գործողությունների  պատասխանատվությունը»,- նշել է Անդրանիկ Քոչարյանը, որի նաչալնիկ Նիկոլ Փաշինյանը տանուլ է տվել Արցախը, զոհել հազարավոր լուսավոր հայորդիների: 

Նրա խոսքով, այսօր պետությունն ի վիճակի է պաշտպանել իր քաղաքացուն:  

«Բոլորը պետք է գիտակցեն, որ անվտանգության համակարգի հետ կատակներ չեն անում, հիմա մեր երկիրն այնպիսի վիճակում չէ, որ չկարողանա պաշտպանել իր քաղաքացուն և մեր պետությունը»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը: 

Քոչարյանը, որի իշխանական հայրերը 2018 թ․ հայտնի իրադարձությունների ժամանակ հարձակվում էին պետական ռազմավարական օբյեկտների վրա, ջարդուփշուր անում տարբեր կառույցներ, այդ թվում՝ հանրային ռադիոյի շենքը, հայտարարել է, որ պետք է արմատախիլ արվեն կեղծ տեղեկություն տարածողները, որ պատերազմ չսկսվի երկրի ներսում: 

«Եթե գործողությունները միտված են կեղծ ու սուտ լուրերը մեր երկրի ներսում տարածելուն, դա ոչ միայն պետք է դատապարտվի, այլ նաև պետք է արմատախիլ արվի: Դա ներքին պատերազմ վարելու ձևերից մեկն է, հրադադարի ռեժիմը պահելու փոխարեն սկսենք ներսո՞ւմ պատերազմ վարել»,- համարյան մարգարեի դերում ընդգծել է Անդրանիկ Քոչարյանը:

Սա ասում է մի գործիք, ներողություն՝ գործիչ, որն ադպես էլ չարդարացրեց իր անունը, իր մանդատը, իր քաղաքացիությունը, իր ղեկավարած թիմի հետ կրակեց Հայաստանի, Արցախի, համայն հայության պատմական ձեռքբերումների, հույսերի, արժանապատվության, երիտասարդների, սպաների, հայոց բանակի ու համազգային մյուս կարևոր կապիտալների վրա։

Եվ այս ստահակը դեռ խոսում է ժողովրդի, քաղաքացիների անվտանգության նախապատվության ու պաշտպանության դիրքերից, խոսում է ազգի պաշտպանվածության դիրքերից՝ պաշտպանելով գերագույն գլխավոր դավաճանի ու իր ազգակործան ոհմակի շահերը։

Ինչպես ասում են, եթե գողին ու անբարոյին բացահայտելու համար 40 օրը բավական է, ապա սրա պես ստախոսներին՝ 44 օրը․․․Չէ, ինչ եմ ասում։ Մի նախադասությունն էլ բավ է, որպեսզի հասկանալ Անդոյի պես ապազգային ոչնչությունների էությունն ու որակը․․․


Ատոմ Նավասարդյան

Similar Posts