նորություններ | Քաղաքականություն

Նոր սառը պատերազմ՝ ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև․Դմիտրի Մեդվեդևի գնահատականը

ՌԴ նախկին նախագահ, ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի բնորոշմամբ՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները վերադարձել են սառը պատերազմի իրավիճակին։

Նրա կարծիքով, այդ հակասությունները անկայունություն են առաջացնում ամբողջ աշխարհում։

«Վերջին տարիներին Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները փաստորեն մրցակցությունից վերաճել են առճակատման, ըստ էության՝ վերադառնալով սառը պատերազմի էպոխա։

Պատժամիջոցային ճնշումները, սպառնալիքները, կոնֆլիկտային հակադրությունները, եսասիրական հետաքրքրությունները պաշտպանությունը․այս ամենը անկայունություն է առաջացնում ամբողջ աշխարհում»․-«ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է Մեդվեդևը։

Նրա կարծիքով, Ռուսաստանն այժմ, ինչպես նախկինում ԽՍՀՄ-ը, «մշտապես եղել է ԱՄՆ-ին՝ սպառնալիքների մակարդակով հասնելու իրադրության մեջ»։

Դմիտրի Մեդվեդևը հիշեցրել է 1962 թ․ Կարիբյան ճգնաժամի մասին և ընդգծել, որ այն ժամանակ իրավիճակը բարեհաջող հանգուցալուծում է ստացել շնորհիվ երկու գերտերությունների ղեկավարների, որոնք սթափ են գնահատել իրադրությունը և ունեցել են փոխզիջման գնալու իմաստնություն։

«ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև առկա էր իրավահավասար երկխոսություն, որն իրականացվում էր առանց սպառնալիքների և վերջնագրերի»,-հավելել է նախկին նախագահը։


Similar Posts