նորություններ | ՀԵտաքրքիր է

Հայկը պարտվե՞ց ոսոխ Բելին. Ո՛չ, Հայկին պարտադրեցին մի քանի քայլ հետ գնալ, բայց Հայկը դեռ հետ է գալու՝ իր վերջնական խոսքն ասելու համար

Այս պատերազմը անտարբեր չանցավ ոչ մեկիս կողքով…Բոլորս կորցրինք…կորցրինք անվերադարձ..

Իսկ արդյո՞ք ամեն մեկը տարիների իր լռությամբ չի նպաստել այդ պարտությանը: Արդյո՞ք  մենք մեր հանցավոր անտարբերությամբ պարտության համար հող չէինք նախապատրաստել: Եվ վերջապես արդյո՞ք ամեն մեկս կգտնի իր մեջ այնքան համարձակություն,որ ընդունի իր բաժին մեղքն ու փորձի քայլեր անել՝ այն շտկելու համար: Արդեն բավականին  ժամանակ է անցել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից: Ի՞նչ ենք արել մենք այս ընթացքում. Ինչո՞ւ մինչև հիմա   առաջնագիծը կահավորված չէ.

Այսօր բոլորը խոսում են  պատերազմի մասին,բայց քչերն են խորամուխ լինում պարտության պատճառները գտնելու մեջ: Բոլորը մեղադրում են բոլորին,բայց ոչ երբեք իրենց:

Մենք սիրում ենք ապրել անցյալով ու առաջ չենք գնում….Հարկ եղած դեպքում հիշում ենք մեր հերոսներին՝ մշտապես մատնանշելով մեր քաղաքակրթական առավելությունները: Ճակատագրական պահերին կարողանում ենք համախմբվել մի գաղափարի շուրջ և  թշնամուն պարտության մատնել,բայց ցաքուցրիվ ենք լինում,երբ վտանգն անցնում է…

Մենք հարմարվեցինք հանգամանքներին,պարտվեցինք մեր ծուլությանն ու դուրս չեկանք  հարմարավետության գոտուց: Դե այդպես հեշտ էր…Թող մտածեն ու գործեն ուրիշները: Իսկ հետո,երբ բոլորը սկսեն դժգոհել,մենք էլ մեր հերթին  կխոսենք՝ մոռանալով,որ ժամանակին տեր չեղանք մեր որոշմանն ու մեր կարծիքը այդպես էլ չարտահայտեցինք:

Մենք պարտվեցինք, որովհետև խոսում էինք արժեքներից,բայց դրանցով չենք ապրում….

Այսօր շատերը կարծում են,որ մեզ հաղթեցին ժամանակակից զենքերով…Շատերը կպնդեն,որ զենքն էր պատճառը,ես կասեմ՝ մտածելակերպը: Տեսե՞ լ եք Իսրայելի հակաօդային պաշտպանությունը: Տեսեք՝ ինչ դժվարությունների միջով է անցել Իսրայելը ու տեսեք՝  որտեղ է հասել: Գիտեք ինչու՞…

Որովհետև կարողացան պետական մտածելակերպով քաղաքացի դաստիարակել: Կարողացան այնպես անել,որ մարդիկ պետությունն ու պետական շահը վեր դասեցին անձնական ամբիցիաներից:

Մենք ե՞ րբ ենք սկսելու քաղաքացի դաստիրակելը:

Քաղաքացի,ով  կմտածի պետության մասին…
Քաղաքացի,ով  իրավունքների մասին խոսելուց առաջ իր պարտականությունները լավ կկատարի…
Քաղաքացի,ով կփորձի օգնել իր Հայրենիքին՝ առանց որևէ ակնկալիքի…
Լավ պարտվեցինք, բայց միթե՞ սա վերջն է…

Հայկը պարտվե՞ց ոսոխ Բելին. Ո՛չ, Հայկին պարտադրեցին մի քանի քայլ հետ գնալ,բայց Հայկը դեռ հետ է գալու՝ իր վերջնական խոսքն ասելու համար:

Արաքսի Խոյլունց

Similar Posts