նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

ԵԽ հանձնակատարը նվաստացուցիչ է համարում Բաքվում ռազմավարի այգու հիմնումը․նա նամակ է գրել Ալիևին

Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը, Ադրբեջանի նախագահին ուղղված նամակում կոչ է անում առավելագույնս զգուշավորություն ցուցաբերել՝ չհավերժացնելու ու չբազմապատկելու առանց այն էլ խորը վրդովմունքը Լեռնայն Ղարաբաղի հակամարտությունից տուժած համայնքների միջև։

Այս համատեքստում, Հանձնակատարը մտահոգություն է հայտնում վերջերս Բաքվում «Ռազմավարի այգու» բացման կապակցությամբ, որը, ըստ հաղորդումների, ցուցադրում է պատերազմի ժամանակ որպես ավար վերցված հայկական ռազմական տեխնիկան և ցույց է տալիս ապամարդկային տեսարաններ, ներառյալ մոմե մանեկեններ, որոնք պատկերում են զոհված և մահացող հայ զինվորների:

«Ես համարում եմ, որ նման պատկերները խիստ անհանգստացնող և նվաստացուցիչ են։ Այսպիսի ցուցադրումը կարող է միայն ավելի սրել և ուժեղացնել երկարամյա թշնամական տրամադրությունները և ատելության խոսքը, և բազմապատկել և խթանել անհանդուրժողականության դրսևորումները», – ասում է հանձնակատարը:

Հետևաբար, նա կոչ է անում Ալիևին՝ վճռական դիրքորոշում ցուցաբերել ցանկացած հռետորաբանության կամ գործողության դեմ, որը հանգեցնում է թշնամանքի կամ ատելության հրահրմանը, և փոխարենը տրամադրում է իր լիակատար աջակցությունն ու քաղաքական աջակցությունը հակամարտության արդյունքում տուժած բնակչության միջև խաղաղության և հաշտեցման խթանմանն ուղղված ջանքերին, մասնավորապես նկատի ունենալով Ադրբեջանի և Հայաստանի ապագա սերունդների բարեկեցությունը:

Հանձնակատարը նամակը եզրափակում է` հաստատելով իր պատրաստակամությունն ու ցանկությունը՝  այցելել Ադրբեջան ամենավաղ հարմարավետության ժամանակ, «պայմանով, որ իր մանդատին համապատասխան` նա հնարավորություն ունենա մուտք բոլոր այն վայրեր, որոնք կապ ունեն մարդու իրավունքների հետ՝ երկրի միջազգայնորեն ճանաչված սահմաններում»:
 

Աղբյուր` Panorama.am

Similar Posts