Իրադարձություններ | նորություններ | Քաղաքականություն

Իշխանական ռեպրեսիան սկսվեց․Մեղրիի քաղաքապետը Քննչական Կոմիտեում է․․․

Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը տեղափոխվել է Երևան՝ Քննչական կոմիտե:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Մխիթար Զաքարյանի փաստաբան Գայանե Պապոյանը։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ այցի ժամանակ սյունեցիները թույլ չեն տվել նրան մտնել համայնքներ:

Բողոքի ակցիա է իրականացվել տարբեր համայնքներում, որտեղ քաղաքացիները գոչել են «Նիկո՛լ, դավաճա՛ն, թո՛ւրք, հողատո՛ւ», հնչել են նաև տարբեր հայհոյանքներ և վիրավորանքներ, որոնց ներքո նա լքել է քաղաքները:

Փաշինյանը թիկնազորի ուղեկցությամբ մտել է Սյունիքի մարզպետարան և խորհրդակցություն անցկացրել, որի ընթացքում, մասնավորապես, նշել է.

«Ես ուզում եմ անդրադառնալ այսօր Մեղրիում տեղի ունեցած միջադեպին․ հստակ է, որ տեղի է ունեցել օրենքի խախտում և ես ակնկալում եմ, որ հանրապետության իրավապահ մարմինները շատ հստակ և կոշտ կերպով կարձագանքեն իրավիճակին»:

Հարուցված է քրեական գործ։

Similar Posts