նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

Կրքերը թեժանում են․բարոյազուրկ ստախոսներից այլ բան չէր կարելի սպասել. Օնիկ Գասպարյանն արձագանքում է Փաշինյանին

Այլ բան այս բարոյազուրկ ստախոսներից, ըստ էության, չէր կարելի սպասել։

Այս մասին Armlur.am-ին հայտնել է Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանն արձագանքելով ԱԺ-ում այսօր վարչպետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարությունը, թե անհրաժեշտ է 2-3 օրվա ընթացքում պատերազմը կանգնեցնել, իրականության հետ որևէ աղերս չունի։

«Ես կրկին հաստատում եմ նոյեմբերի 17-ին իմ կողմից կատարված հայտարարությունը։ ՀՀ վարչապետը եւ ԱԽ քարտուղարն անամոթաբար խեղաթյուրում են իրականությունը, եւ օգտագործելով իշխանական լծակները, հանրությանը մոլորության մեջ են մտցնում։

ԱԽ նիստերի արձանագրությունները կարող են կեղծվել եւ ներկայացվել իրենց համար ցանկալի տարբերակով։

Ճշմարտությունն օբյեկտիվորեն կարող է բացահայտվել միայն գործող վարչապետի հրաժարականի եւ իշխանափոխության դեպքում։

Միայն այդ ժամանակ հնարավոր կլինի պարզել ողջ իրականությունը»,-ասել է Օնիկ Գասպարյանը։

Similar Posts