նորություններ | Քաղաքականություն

Օրվա թոփ թեման․Փաշինյանի նյարդային ելույթը ոտքի է հանել իմքայլական պատգամավորներին․ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Չհուսահատվեք, չվհատվեք, դուխներդ տեղը, գլուխներդ բարձր, Հայաստանում ապագա կա։ Արցախում ապագա կա։ Հայ ժողովուրդն ունի ապագա և մենք միասին կերտելու ենք ազատ, երջանիկ և հզոր ապագան»։

Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին ԱԺ-ում հայտարարեց Հայաստանի վարչապետը։

Փաշինյանի հուզիչ ելույթից հետո իմքայլական պատգամավորները հոտնկայս սկսեցին ծափահարել նրան։

Իշխանական պատգամավորների այս քայլը դարձել է մեծ քննարկումների և թեժ խոսակցությունների թեմա։

«Որպես հետպատերազմական երկի խորհրդարանի պատգամավոր, ես ամաչում եմ հնչեցված ծափահարությունների համար, քանի որ ունենք հազարավոր զոհեր, չվերադարձած գերեվարված հայրենակիցներ և չխնկարկված գերեզմաններ, դուք որպես վարչապետ, գոնե պետք է ձեր թիմակիցնեին փորձեիք սաստել»,- խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի դիմեց «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Գոռ Գևորգյանը:

Բացի այդ, պատգամավորը նշեց հետևյալը․

«Որպես ՀՀ վարչապետ և զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատար, ե՞րբ հասկացաք, որ մեր բանակն այլևս ի վիճակի չէր թուրք-ադրբեջանական զորքերի դեմ պայքարն շարունակելու»:

Փաշինյանը բավականին կոպիտ ու վիրավորական տոնով հակադարձեց․

«Էդ ո՞նց եք այդտեղ եկել նստել ընդհանրապես, որտեղի՞ց եք եկել, ո՞վ եք, ես ձեր հարցերին չեմ պատասխանում, հարկ չեմ համարում, դուք կներեք, եթե օգտագործում եք «ձեր թիմը» որակավորուումը՝  ընդհնարապես այդտեղ նստած հարց տալու իրավունք չունեք և ես ձեզ ասում եմ, որ չունեք այդ իրավունքը և ես ձեր հարցերին չեմ պատասխանում, հարկ չեմ համարում պատասխանել, նույնիսկ չեմ լսել պատասխանը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը  և հավելեց.  «Էդ ձեր էժան գոծելաոճը՝ հղումներ կատարելով, դադարեցրեք և հիշեք որտեղից եք եկել և ոնց եք եկել, մի հատ արագ ձեզ ինքնահայեցման ենթարկեք»:

Ավելի վաղ, Armenia.IM-ը տեղեկացրել է, որ Հայաստանի վարչապետը Ազգային Ժողովում ունեցած ելույթում անդրադարձել է Արցախյան վերջին պատերազմի հանգամանքներին։ Ի թիվս այլ աղմկահարույց բացահայտումների, Փաշինյանը նշել է հետևյալը․

«Զանգահարել եմ ՌԴ նախագահին և ասել, որ մենք ուզում ենք հրադադար Ադրբեջանի տարածքների՝ 5+2 ձևաչափով վերադարձի պայմանով»։

Նրա այս միտքը ևս դարձել է քննադատությունների առարկա, քանի որ վարչապետը օգտագործել է ՛Ադրբեջանի տարածք՛ դարձվածքը։ Ի դեպ, այսօր Փաշինյանը աչքի է ընկել բավականին նյարդային և հուզված կեցվածքով։


Similar Posts