Օրվա պատմական խորհուրդը․1992 թ․Մայիսի 18-ին ազատագրվեց Լաչինը՝ Արցախի կյանքի ճանապարհը
նորություններ | Հայերի երկիր | Հասարակություն

Օրվա պատմական խորհուրդը․1992 թ․Մայիսի 18-ին ազատագրվեց Լաչինը՝ Արցախի կյանքի ճանապարհը

«Բերձորի մարդասիրական միջանցքի բացում» (Լաչինի մարդասիրական միջանցքի բացում, Լաչինի ազատագրում, Բերձորի ազատագրում) ռազմական գործողությունը տեղի է ունեցել 1992 թվականի մայիսի 17-18-ին։ Ստեփանակերտի հարավարևմտյան մատույցներում հակառակորդի առաջխաղացումը կասեցնելուց և Շուշիի ազատագրումից հետո ԻՊՈՒ և կամավորական ջոկատները ձեռնարկել են օպերատիվ-ռազմական և կենսական կարևորության Շուշի-Լաչին-Զաբուխ ճանապարհի բացման ռազմական գործողությունը։ Համաձայն մարտական պլանի՝ առաջխաղացումը պետք է իրականացվեր մայրուղու աջ…

Իրանն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և անընդունելի համարում  տարածաշրջանային ցանկացած փոփոխություն
նորություններ | Հայերի երկիր | Հասարակություն | Քաղաքականություն

Իրանն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և անընդունելի համարում տարածաշրջանային ցանկացած փոփոխություն

Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ընդունում տարածաշրջանի որևէ փոփոխություն, տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային Ժողովի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրին, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին և Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ տարածք ներխուժման դեպքին։ «Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը…

Ադրբեջանական զինվորականների հանցավոր արարքները խախտում են Կութ գյուղի բնակիչների իրավունքները, երեխաների շահերը․ ՄԻՊ
նորություններ | Հայերի երկիր | Հասարակություն

Ադրբեջանական զինվորականների հանցավոր արարքները խախտում են Կութ գյուղի բնակիչների իրավունքները, երեխաների շահերը․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Կութ գյուղում: Պաշտպանը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանի ուղեկցությամբ այցելել է Կութ գյուղ: Պարզվել է, որ ադրբեջանական զինվորականները, բացահայտ կեղծ քարտեզների վկայակոչմամբ, անօրինական առաջ են եկել դեպի Հայաստանի տարածքից ներս` քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ: Մարդու իրավունքների պաշտպանը քննարկում է ունեցել…

Իրականում թշնամին պատրաստվում է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի. Վարդան Ոսկանյան
նորություններ | Հայերի երկիր | Հասարակություն

Իրականում թշնամին պատրաստվում է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.  «Թշնամու հետ խաղաղության մասին խոսողներն իրենց հարց տվե՞լ են, թե արդյոք Բաքվում ցանկանո՞ւմ են այդ խաղաղությունը։ Իրականում թշնամին պատրաստվում է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի, այլապես կարիք չէր լինի նման ինտենսիվության պարբերական զորավարժություններ անցկացնելու։ Ընդ որում, որքանով, որ մեզ համար է դժվարացել Արցախի մասնակի բռնազավթման հետևանքով ի հայտ եկած շփման գիծը պահելը,…

Պուտինն անթույլատրելի է համարել հետագա էսկալացիան․Հայաստանը Սյունիքի հարցով կդիմի ՀԱՊԿ-ին
նորություններ | Հայեր | Հայերի երկիր | Քաղաքականություն

Պուտինն անթույլատրելի է համարել հետագա էսկալացիան․Հայաստանը Սյունիքի հարցով կդիմի ՀԱՊԿ-ին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին Armenia.IM-ը տեղեկացավ վարչապետի աշխատակազմից։ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին տեղեկացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածք՝ Սյունիքի մարզ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակի մասին: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նախագահ Պուտինին տեղեկացրել է նաև, որ ինքն այսօր հանձնարարել է պաշտոնապես դիմել Հավաքական…

Զոմբի թրենդ․ Հայաստանի տարածքները ծախել են ոչ թե նախկինները, այլ Տիգրան Մեծն է այդպես պայմանավորվել
նորություններ | Հայերի երկիր | Հասարակություն | Քաղաքականություն

Զոմբի թրենդ․ Հայաստանի տարածքները ծախել են ոչ թե նախկինները, այլ Տիգրան Մեծն է այդպես պայմանավորվել

Այլևս միայն այսպես, բացատրելու այլ եղանակ չկա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Զոմբի թրենդ Ոչ մեկդ էլ ոչնչից տեղյակ չեք (թող պատմագետներն ուղղեն, եթե սխալներ կան) Պարզվում է, որ Արցախի տարածքների 75%-ն ու Հայաստանի տարածքները ոչ թե «նախկիններն են ծախել…», այլ դեռևս Տիգրան Մեծն…

Բերձորի միջանցքը հսկում է ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական ոստիկանությունը
նորություններ | Հայերի երկիր | Հասարակություն

Բերձորի միջանցքը հսկում է ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական ոստիկանությունը

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները շարունակում են իրականացնել Բերձորի միջանցքում հրադադարի ռեժիմի պահպանումը, երթևեկության անվտանգության ապահովումը, ինչպես նաև սննդամթերքի և տարատեսակ ապրանքներ տեղափոխումը: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն: Ըստ աղբյուրի՝ անցյալ տարվա նոյեմբերի 12-ից Արցախում գտնվող ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական ոստիկանության ստորաբաժանումն ամեն օր հսկում է Լաչինի միջանցքը: Պարեկային ծառայության նպատակը հրադադարի համաձայնագրի կատարման ընթացքի մոնիտորինգն է,…

Ռուսաստանի ՊՆ-ն նոր տեղեկություն է հրապարակել Արցախում խաղաղապահների կատարած աշխատանքի մասին
նորություններ | Իրադարձություններ | Հայերի երկիր | Հասարակություն

Ռուսաստանի ՊՆ-ն նոր տեղեկություն է հրապարակել Արցախում խաղաղապահների կատարած աշխատանքի մասին

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը: Ռուսաստանյան խաղաղապահները մեկ օրվա ընթացքում ականազերծել են 5 հա տարածք, 3 կմ ճանապարհ, հայտնաբերել՝ 3 պայթյունավտանգ առարկա և ստուգել 11 շինություն: «Ընդհանուր առմամբ, 2020…

Շուշիի ազատագրումը․ հաղթանակի նոր սպասումով․․․
նորություններ | Իրադարձություններ | Հայերի երկիր | Հասարակություն

Շուշիի ազատագրումը․ հաղթանակի նոր սպասումով․․․

1992-ի մայիսի 8-9-ին ազատագրվեց Շուշի քաղաքը: Մշակման և իրականացման առումով գրեթե անթերի, հայ ռազմարվեստի մեջ եզակի ռազմական գործողություն, որով արմատական բեկում է առաջացել Ղարաբաղյան ազատագրական պատերազմում: Շուշիի ազատագրումը, որը ստացել է Հարսանիք լեռներում ռազմագործողություն անվանումը,  իրականացվել է 4 ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով՝ մայիսի լույս 8-ի գիշերը ժամը 23:00-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության…

50 միլիոն դոլար օգնություն՝ Արցախին, իսկ Ադրբեջանին զրկել ռազմական օժանդակությունից․կոնգրեսականի առաջարկը՝ ԱՄՆ-ին
նորություններ | Իրադարձություններ | Հայերի երկիր | Քաղաքականություն

50 միլիոն դոլար օգնություն՝ Արցախին, իսկ Ադրբեջանին զրկել ռազմական օժանդակությունից․կոնգրեսականի առաջարկը՝ ԱՄՆ-ին

ԱՄՆ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Քրիս Սմիթը կոչ է արել 50 մլն ԱՄՆ դոլար տրամադրել Արցախի անվտանգային, բնակարանային, բուժօգնության, ենթակառուցվածքների և այլ կարիքների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: Ներկայացուցիչների պալատի Հատկացումների ենթահանձնաժողովի ղեկավարներին ուղղված նամակում Սմիթը նշել է, որ 2020 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ուժերի կողմից սանձազերծված հարձակումների…