նորություններ | Հայերի երկիր | Հասարակություն

Իրականում թշնամին պատրաստվում է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. 

«Թշնամու հետ խաղաղության մասին խոսողներն իրենց հարց տվե՞լ են, թե արդյոք Բաքվում ցանկանո՞ւմ են այդ խաղաղությունը։ Իրականում թշնամին պատրաստվում է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի, այլապես կարիք չէր լինի նման ինտենսիվության պարբերական զորավարժություններ անցկացնելու։

Ընդ որում, որքանով, որ մեզ համար է դժվարացել Արցախի մասնակի բռնազավթման հետևանքով ի հայտ եկած շփման գիծը պահելը, գրեթե նույնքանով էլ դա բարդացել է թշնամու համար:

Բերեմ, դիցուք, բռնազավթված Քարվաճառի շրջանի օրինակը, որը շրջափակված լինելով բնական պատնեշներով, Հայաստանի ու Արցախի բանակներով և ռուս խաղաղապահների կողմից հսկվող Քաշաթաղյան միջանցքով, ըստ էության, վերածվել է «կղզու», որտեղ ռազմական առումով մուտք գործելը շատ ավելի հեշտ է լինելու հենց Հայաստանից և Արցախից»:  

Similar Posts