Ինչու՞ 1920-ական թթ. քարտեզները սահմանների այս օրերի գործընթացի հետ կապված չեն վկայակոչվում․ ՄԻՊ
Իրադարձություններ | Հայեր | նորություններ | Քաղաքականություն

Ինչու՞ 1920-ական թթ. քարտեզները սահմանների այս օրերի գործընթացի հետ կապված չեն վկայակոչվում․ ՄԻՊ

Պետական սահմանների որոշման գործընթացում Հայաստանի առաջին հանրապետության սահմաններն ու քարտեզներն անտեսվել չեն կարող։ Այս մասին գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նրա գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ. 1) Սյունիքի կամ Գեղարքունիքի գյուղերի հարևանությամբ, Սյունիքում ճանապարհներին ադրբեջանական տեղակայումները Խորհրդային Հայաստանի կամ Ադրբեջանի սահմաններով` 1970-ական, 1980-ական, 1940-ական թվականների (լինի, օրինակ, 1975-1976 թթ., 1985թ., 1942թ.) կամ այլ…

Հայաստանում կխստացվեն կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումները
նորություններ | Իրադարձություններ | Հասարակություն

Հայաստանում կխստացվեն կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը:  Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից, իր խոսքում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Մեր այն սպասումը եւ կանխատեսումը, թե նոր տիպի կորոնավիրուսի համավարակն առնվազն մեկ տարի տեւելու է, ըստ էության արդարացան և արդարանում են, եւ հիմա ամբողջ…

Հայտնի են «Արտավազդ» թատերական 20-րդ մրցանակաբաշխության մրցանակակիրները
նորություններ | Իրադարձություններ | Մշակույթ

Հայտնի են «Արտավազդ» թատերական 20-րդ մրցանակաբաշխության մրցանակակիրները

Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը։ Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքէջից:  Հոբելյանական 20-րդ մրցանակաբաշխությունը նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ, մրցանակաբաշխության հիմնադիր Երվանդ Ղազանչյանի հիշատակին:  ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, դիմելով բեմական արվեստի ներկայացուցիչներին և թատրոնի նվիրյալներին, ջերմորեն…

Կարո՞ղ է պատահի մի թուրք «նվիրյալ» վաղը գնի ցեղասպանության թանգարանը․նախկին իմքայլական պատգամավոր
Իրադարձություններ | նորություններ | Քաղաքականություն

Կարո՞ղ է պատահի մի թուրք «նվիրյալ» վաղը գնի ցեղասպանության թանգարանը․նախկին իմքայլական պատգամավոր

«Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ բուհերի շենքերը վաճառելու հայտարարությանը, գրում է. «Կար ժամանակ, որ բոլորին քննադատում էինք պետական կառույցները վաճառելու համար.  կոնյակի գործարանները վաճառվել են, որ հիվանդանոցները մասնավորեցվել, որ մարզահամերգային համալիրը էլ պետական չէ, որ դպրոցներն ու մանկապարտեզները  փակվում են ու վաճառվում, որ այգիները սեփականատերեր ունեն… Հետո եկավ ժամանակ, որ…

ՀՀ իշխանությունների միջազգային հերթական խայտառակությունը
նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

ՀՀ իշխանությունների միջազգային հերթական խայտառակությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նախաքննության ընթացքում բոլոր հնարավոր միջոցներն օգտագործել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկին բարձրաստիճան զինվորականներ Յուրի Խաչատուրովի եւ Միքայել Հարությունյանի ֆինանսական գործունեությունն ուսումնասիրելու համար, սակայն չի կարողացել ոչինչ գտնել։  Անգամ միջազգային գործընկերները հրաժարվել են համագործակցել՝ արձանագրելով, որ հարուցված հետապնդման մեջ առկա է  քաղաքական կոմպոնենտ, գրում է «Փաստինֆո»–ն։ Մասնավորապես՝ կայքի տեղեկություններով՝ Հայաստանի…

Հայկական համայնքը Բելգիայի վարչապետին կոչ է արել դատապարտել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ահաբեկչության հովանավորումը
նորություններ | Իրադարձություններ | Հայեր

Հայկական համայնքը Բելգիայի վարչապետին կոչ է արել դատապարտել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ահաբեկչության հովանավորումը

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) և Բելգիայի Հայերի Կոմիտեն (CAB)  Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոոյին հասցեագրված նամակով կոչ են արել դատապարտել ահաբեկչության ցանկացած պետական հովանավորչություն՝ հիշեցնելով, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիան և Ադրբեջանը վարձկանների են ներգրավել։  Ինչպես «Արմենպրես»-ին հայտնել են ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակից, նամակը Բելգիայի վարչապետին հղվել է ի հիշատակ Բրյուսելում 2016 թ․ տեղի ունեցած…

Փաշինյանը փորձված սուտասան է. Սենոր Հասրաթյան
Իրադարձություններ | նորություններ | Քաղաքականություն

Փաշինյանը փորձված սուտասան է. Սենոր Հասրաթյան

ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնող պատահականությունը փորձված սուտասան ու «մեծ կոմբինատոր» է, իսկ հանրության մի որոշակի շերտ, պարզապես, նրա հլու-հնազանդ կամակատարը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:  Նա, մասնավորապես, նշել է. «Վերջինս առանց մտածելու, բայց համառորեն հավատալով՝ գնում է նրա հետևից… Գնում է իրականությունից օտարված՝ աչքերն ու ականջները փակ……

ՔՊ–ից և «Իմ քայլը»–ից պահանջում են դատապարտել հայհոյախոսությունը ՄԻՊ-ի հասցեին․հայտարարություն
նորություններ | Իրադարձություններ | Հասարակություն

ՔՊ–ից և «Իմ քայլը»–ից պահանջում են դատապարտել հայհոյախոսությունը ՄԻՊ-ի հասցեին․հայտարարություն

Լրագրողական մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից  և ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից պահանջում են հրապարակայնորեն խստագույնս դատապարտել հայհոյախոսությունը ՄԻՊ-ի հասցեին, ներողություն խնդրել Արման Թաթոյանից, պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Հայտարարությունում ասվում է․   «Մարտի 19-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Սարգիս Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում հայհոյանք է ուղղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի…

Փաշինյանը բարձրագույն սպայակազմին ներկայացրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նորանշանակ պետին
Իրադարձություններ | նորություններ

Փաշինյանը բարձրագույն սպայակազմին ներկայացրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նորանշանակ պետին

Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ նորանշանակ պետ Արտակ Դավթյանին ներկայացրել է բարձրագույն սպայակազմին։ Վարչապետն իր խոսքում, մասնավորապես, նշել է. “Այսօր հավաքվել ենք, որպեսզի ներկայացնեմ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում: Իհարկե նորություն չկա, որովհետև արդեն երկար ժամանակ բոլորս գիտենք, որ հենց պարոն Դավթյանն է փոխարինելու Օնիկ Գասպարյանին Գլխավոր շտաբի պետի պաշտոնում, բայց…

Հեղինակավոր «The Human Rights Watch»-ը փաստել է հայ ռազմագերիների դեմ կատարված հանցագործությունները
նորություններ | Իրադարձություններ | Հայեր | Հասարակություն

Հեղինակավոր «The Human Rights Watch»-ը փաստել է հայ ռազմագերիների դեմ կատարված հանցագործությունները

«The Human Rights Watch»-ը փաստագրել է հայ ռազմագերիների նկատմամբ իրականացված լայնածավալ պատերազմական հանցագործությունները։ Ինչպես նշված է «The Human Rights Watch»-ի զեկույցում, Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներն իրականացվել են ռազմագերիների և քաղաքացիական պատանդների գերեվարության ողջ ընթացքում՝ ուղեկցվելով դաժան ու նվաստացուցիչ վերաբերմունքով և խոշտանգումներով։ Այս մասին զեկույցի վերաբերյալ իր մեկնաբանության մեջ նշել է ՀՀ ԱԳՆ խոսնակ…