Արցախցին իրավունք ունի մասնակցելու ԱԺ ընտրություններին․ իշխանության սրտով լինի, թե՝ ոչ
Իր հայրենիքի 75 տոկոսը կորցրած, իր հազարավոր որդիների, եղբայրների, ծնողի, հարազատի, հարևանի, համերկրացու մահը տեսած, անօթեևան, տարագիր արցախցին, որ անդառնալի ցավով եկել ու հանգրվել է Մայր Հայաստանում, առերեսվում է բախտի հասցրած միանգամից մի քանի հուժկու հարվածների։ Արցախցին, որի հոգում դեռ մխում է հազարավոր վիրավոր հայրենակիցների, անհայտ կորածների, ռազմագերիների ճակատագրի հանդեպ անասելի մորմոքը, տագնապները, հայտնվել է…