Իրադարձություններ | Քաղաքականություն

Հայաստանում կստեղծվի Իրանի արտահանումների բազա

Իրանի նախագահի գիտական հարցերով տեղակալ և Նորարարության ու բարգավաճման խթանման հիմնադրամի տնօրեն Մարզիե Շավեդին հայտնել է Հայաստանում, Իրաքում, Ադրբեջանում և Չինաստանում Իրանի արտահանումների չորս բազաների ստեղծման մասին: Այս մասին գրում է Pars Today-ը։

«Այլ երկրներում արտահանման գրասենյակների ստեղծման հարցի վերջնականացումը նույնպես գտնվում է վերջնական փուլում»,-ասել է նա:

Կիրակի օրը կայացած միջոցառմանը, հայտարարելով, որ գիտահեն ընկերությունների ներկայությանը աջակցելը Նորարարության հիմնադրամի մյուս հովանավորչական  ծրագիրն  է, Մարիզե Շավերդին հավելել է.«Արտահանման բազաները նախատեսված են Նորարարության հիմնադրամում  նպատակային շուկաներին  օգնելու  համար»:

Վերջին երկու տարիների ընթացքում չնայած կորոնավիրուսային սահմանափակումներին, Իրանը  և Հայաստանն ընդլայնել են իրենց առևտրային հարաբերությունները: 

Similar Posts