նորություններ | Քաղաքականություն

Ի՞նչն է խանգարում ՀՀ իշխանություններին չկատարելու Ադրբեջանի քմահաճույքները․ահազանգ

Ադրբեջանական շարասյունների շարժերը դեպի Շուշի և Ադրբեջանի օկուպացրած այլ բնակավայրեր՝ Արցախի տարածքով, շարունակվում են։ Այս մասին հայտարարել է Արցախի նախագահի նախկին խորհրդական, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։

Նա, մասնավորապես, տեղեկացրել է․

«Որքան հասկանում եմ՝ հիմնական շարժերն իրականացվում է Կարմիր Շուկա-Շոշ-Շուշի երթուղով, սակայն տեղյակ եմ, որ ռուսական խաղաղապահների ուղեկցմամբ, ըստ նպատակահարմարությամբ, օգտագործվում է Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ-Շուշի, Մատաղիս-Դրմբոն-Քարվաճառ, Մատաղիս-Վանք-Քարվաճառ ճանապարհները։

Դեռ չեմ խոսում «Լաչինի միջանցքի» տարբեր հատվածներով տարբեր նշանակության բեռնատարների, մեքենաների շարժերի մասին։

Հիշեցնեմ, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ, Ադրբեջանի նման շարժերի հնարավորության մասին ամրագրումներ չկան, սակայն չի բացառվում, որ դրանք կազմակերպվում են «բանավոր փոխըմռնման» կամ գաղտնի պայմանավորվածությունների հիման վրա։

1-2 ամիս առաջ, երբ պարզ դարձավ, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից բացի նաև այլ պայմանավորվածություն կա՝ գաղտնի, մինչև հիմա այն չի հանրայնացվել։

ՀՀ փոխվարչապետն այդ պայմանավորվածության գոյությունը խորհրդարանում հաստատեց, սակայն հղում անելով դրա գաղտնիության տարրերին՝ չմանրամասնեց։

Similar Posts