նորություններ | Քաղաքականություն

Ընտրություններ կեղծողներին ավելացան հեղափոխություն կեղծողները․Վարդան Բալյան

«Թավշյա հեղափոխությունը», որ նիկոլականները վկայակոչում էին բոլոր հնարավոր առիթներով և պատրվակներով այլևս անցյալ է, անցյալի հիշողություն, այլ ոչ ապագայի ծրագիր, տեսլական»։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը։ 

Նրա խոսքով՝ Փաշինյանը և նրա պսեվդոհեղափոխական թիմը հասել են մի վերջնական հանգրվանային կետի, որից այն կողմ չկա ճանապարհ, փակուղի է։

«Այս իշխանությունը սպառել է իրեն, այն անկարող է անել ավելին, քան արել է մինչև հիմա։

Թավիշից հրաժարման մասին ամպագոռգոռ հայտարարությունները յուրաքանչյուր բանական քաղաքացու մոտ միայն ծիծաղ կարող են առաջացնել, բայց իրավիճակն ամենևին ծիծաղելի չէ, ինչպես թվում է քաղաքական ավանտյուրիստների ու դեգեներատների այս խառնամբոխին։

Խոսում են նոր ընտրություններին մասնակցելու և հաղթելու հավակնության մասին՝ չունենալով իրենց խոստացած ապագայի ծրագիրը շարունակելու որևէ կարողունակություն և պատկերացումներ։

Իրենց ապագան դարձել է մեր ներկան, որտեղ չկա որևէ հիմք հանրային  դրական մոբիլիզացիայի համար, իշխանության շուրջ միավորման համար։

Ո՞րն է Փաշինյանի նախագիծն այսօր՝ էլի նախկինների դեմ պայքարը, Սերժին մերժելը, Քոչարյանին դատելը, Լևոնին արհամարհելը, սեփական իշխանապետությունը պահպանելը, իր սովածներին պարգևավճարներ բաժանելը,  պատերազմական պարտությունը հաղթանակ և Արցախը ադրբեջանական հայտարարող «հպարտ» քաղաքական լյումպենին սպասարկելը, պատասխանատվություն ստանձնելով տապալումների համար նորանոր մեղավորների մատով ցույց տալը։

Ընտրություններ կեղծողներ ունեինք խելքից դուրս, սրանց ավելացան հեղափոխություն կեղծողները»։

Similar Posts