ԵՄ դեսպաններն այցելել են Սև լիճ և կարևորել են տարածքային ամբողջականությունը
նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

ԵՄ դեսպաններն այցելել են Սև լիճ և կարևորել են տարածքային ամբողջականությունը

Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինի և Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանների նախաձեռնությամբ ՀՀ իշխանությունները կազմակերպել էին փաստահավաք առաքելություն դեպի Սյունիքի մարզի Սև լիճ տարածք։ Տեղեկությունը տեղադրված է Հայաստանում Եվրամիության պատվիրակության Ֆեյսբուքի էջում։ «ՀՀ արտգործնախարարի տեղակալ Ավետ Ադոնցի և Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի ուղեկցությամբ դեսպաններն այցելեցին Սև լճի շրջակա լեռնային տարածք՝ իրավիճակը տեղում տեսնելու, համապատասխան քարտեզներին…

11-օրյա պատերազմի ավարտին պաղեստինցիներն ու իսրայելցիները հրապարակել են ողբերգական վիճակագրությունը
նորություններ | Քաղաքականություն

11-օրյա պատերազմի ավարտին պաղեստինցիներն ու իսրայելցիները հրապարակել են ողբերգական վիճակագրությունը

Պաղեստինն ու Իսրայելը հաշվարկում են 11-օրյա պատերազմի հետևանքները, հայտնում է The Times of Israel լրատվականը: Հիշեցնենք, որ 11-օրյա հրթիռային հարձակումներից հետո Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են դադարեցնել մարտերը: Պաղեստինյան կողմից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռների թիվը, այս ընթացքում, շուրջ 4 հազար է, որոնց մի մասն ընկել է Գազայի տարածքում: Իսրայելի պաշտպանության ուժերը նշել են, որ հրթիռների մոտ 90…

ԵԽ գլխավոր քարտուղարը պատասխանել է Հայաստանի նախագահին․թեման՝ հայ ռազմագերիների հարցն է․․․
նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

ԵԽ գլխավոր քարտուղարը պատասխանել է Հայաստանի նախագահին․թեման՝ հայ ռազմագերիների հարցն է․․․

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը պատասխանել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի վերաբերյալ նամակին: «Մենք շարունակում ենք ուշադիր հետևել Լեռնային Ղարաբաղում ու նրա շուրջ հումանիտար և մարդու իրավունքների վիճակին: Իր հերթին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն իր մտահոգությունն է հայտնել այն զեկույցների առնչությամբ,…

Պետք է լիներ մեկը, որ նաև դրսի խուժանի հետ կռվեր.Վազգեն Սարգսյան
Իրադարձություններ | Հայեր | Հայերի երկիր | Հասարակություն | նորություններ

Պետք է լիներ մեկը, որ նաև դրսի խուժանի հետ կռվեր.Վազգեն Սարգսյան

Վերջին շրջանում հաճախ են հիշատակվում Հայաստանի ու հայության համար իրենց կյանքը նվիրած երևելի հայորդիների մտքերը, հատկապես կապված երկրի, պետության անվտանգության, կայացման ու զարգացման նպատակադրումների հետ։ Armenia.IM-ը ձեզ է ներկայացնում ՀՀ նախկին վարչապետ, պաշտպանության նախկին նախարար, ժողովրդի բնորոշմամբ՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի մտքերի մեկը․ Ես երբեք չեմ մտածել իմ իմիջի մասին։ Միտումնավոր եմ դրել ինձ այդ վիճակի…

Ադրբեջանը պետք է առանց նախապայմանների ազատ արձակի հայ ռազմագերիներին ու քաղաքացիներին․Եվրոպական խորհրդարանի բանաձևը
նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

Ադրբեջանը պետք է առանց նախապայմանների ազատ արձակի հայ ռազմագերիներին ու քաղաքացիներին․Եվրոպական խորհրդարանի բանաձևը

Եվրոպական խորհրդարանը 607 կողմ ձայնով ընդունեց բանաձև, որով պարտադրում է Ադրբեջանին առանց որեւէ նախապայմանի ազատ արձակել հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնում է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ «Քննարկումները տևեցին մի քանի ժամ ու եվրոպացի պատգամավորները պարզապես ոչնչացրեցին Ադրբեջանին։ Այս բանաձևը տևական ու լուրջ աշխատանքի արդյունք էր եւ այս բանաձեւը ստանալու համար…

Արթնացեք հայեր, վաղն արդեն կարող է ուշ լինել
նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

Արթնացեք հայեր, վաղն արդեն կարող է ուշ լինել

Այն, ինչ կատարվում է Հայաստանում՝ մեր բոլորի մեղքով է: ՄԵՂԱՎՈՐ ԵՆՔ ՄԵՆՔ՝ ԲՈԼՈՐՍ: Մեղավոր ենք, որ նոյեմբերի 9-ից հետո թույլ տվեցինք Փաշինյանին և իր թիմին պաշտոնավարել և գործել մեր անունից: Եվ այսօր նա արդեն պատրաստվում է ստորագրել հակահայ հերթական փաստաթուղթը՝ զրկելով մեզ մեր հայրենիքից: Նորից հերթական զիջումները՝ հօգուտ Ադրբեջանի: ԱԺ ամբիոնից Փաշինյանը հայտարարում է. «Մենք…

Պետք է լրջորեն ուսումնասիրենք մեր հարևաններին, մեր դիվանագիտությունը թույլ է․«Հայաստանի Մարդիկ»․ՏԵՍԱՆՅՈՒԹ
նորություններ | Հայեր | Հայերի երկիր | Հասարակություն | Քաղաքականություն

Պետք է լրջորեն ուսումնասիրենք մեր հարևաններին, մեր դիվանագիտությունը թույլ է․«Հայաստանի Մարդիկ»․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Armenia.im-ի «Հայաստանի Մարդիկ» շարքի շրջանակում ՀՀ և ՌԴ պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ժուռնալիստների միության անդամ, դասախոս Ստեփան Ստեփանյանցն անդրադարձավ համազգային հարցերի, Սփյուռքի դերին և նշանակությանը, խոսեց գիտության և կրթության ներկայիս վիճակի, հեռանկարների, ռեգիոնալ քաղաքականության և դիվանագիտական բացթողումների մասին։ Ղարաբաղյան շարժման ակունքներում կանգնած գիտնականը դիտարկումներ արեց հայության դժվարին ճակատագրի, քրիստոնեական արժեքների, ինչպես նաև պետական կայուն ռազմավարության…

Հայ գերիները պաշտպանված են Ժնևի կոնվենցիայով․ բանաձևի քննարկում՝ Եվրոխորհրդարանում
նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

Հայ գերիները պաշտպանված են Ժնևի կոնվենցիայով․ բանաձևի քննարկում՝ Եվրոխորհրդարանում

Եվրոպական խորհրդարանը քննարկում է  «Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին հակամարտության արդյունքում ռազմագերիների» վերաբերյալ բանաձևի նախագիծը։ Քննարկմանն առաջինը ելույթ ունեցած բանաձևի նախագծի հեղինակ Անդրեյ Կովաչևը հայտարարեց, որ այս քննարկման առանցքային մեսիջն է՝ անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր հայ գերիներին՝ ռազմական ու քաղաքացիական, որոնք ձերբակալվել են պատերազմի ու դրանից հետո։ Ադրբեջանը պետք է ամբողջությամբ կատարի…

Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների կողմից ստորագրվելիք փաստաթղթի տեքստը հայտնվել է համացանցում․բացառիկ ֆոտոներ
նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների կողմից ստորագրվելիք փաստաթղթի տեքստը հայտնվել է համացանցում․բացառիկ ֆոտոներ

Համացանցում և սոցցանցերում հայտնվել է այսօր մեծ քննարկումների առարկա դարձած փաստաթղթի նմուշը։ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրվելիք փաստաթղթի մասին խոսելիս, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն ստորագրելու է, քանի որ 100 տոկոսով բխում է ազգային շահերից։ Ի տարբերություն նրա, ընդդիմությունն ու հասարակական, քաղաքական տարբեր շրջանակները կործանարար են համարում այդ փաստաթղթի ստորագրումը՝ կանխատեսելով Հայաստանից…

Հայաստանի բոլոր նախկին նախագահները պարտավոր են խոսել հենց այսօր․հանրային պահանջ
Իրադարձություններ | Հասարակություն | նորություններ | Քաղաքականություն

Հայաստանի բոլոր նախկին նախագահները պարտավոր են խոսել հենց այսօր․հանրային պահանջ

Անկախ քաղաքական ու կուսակցական պատկանելությունից, անձնական համակրություններից և հակակրություններից, այսօր պետք է կոնկրետ գնահատական ու խոսք հնչեցնեն Հայաստանի բոլոր նախկին նախագահները, բոլորն՝ առանց բացառության։ Գործողի դիրքորոշումը հայտնի է, փաստաթուղթ է ստորագրելու, որի գաղտնազերծումն, ըստ իր պնդման, կոռեկտ չէ, քանի որ եռակողմ է ու նաև աշխատանքային։ Նախընտրական մրցապայքարի ելած ու նախընտրական մեծ բանավեճի պատրաստվող ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ…