Իրադարձություններ | Հասարակություն | նորություններ | Քաղաքականություն

Հայաստանի բոլոր նախկին նախագահները պարտավոր են խոսել հենց այսօր․հանրային պահանջ



Անկախ քաղաքական ու կուսակցական պատկանելությունից, անձնական համակրություններից և հակակրություններից, այսօր պետք է կոնկրետ գնահատական ու խոսք հնչեցնեն Հայաստանի բոլոր նախկին նախագահները, բոլորն՝ առանց բացառության։

Գործողի դիրքորոշումը հայտնի է, փաստաթուղթ է ստորագրելու, որի գաղտնազերծումն, ըստ իր պնդման, կոռեկտ չէ, քանի որ եռակողմ է ու նաև աշխատանքային։

Նախընտրական մրցապայքարի ելած ու նախընտրական մեծ բանավեճի պատրաստվող ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ թող ո՛ր առանձին, բայց իրենց հստակ ասելիքը հնչեցնեն։

Մնացյալը՝ բեմադրություն ու բուտաֆորիա կհամարեմ/կհամարեն/ կհամարենք․․․

Այս իմաստով, կարծեք, կառուցողական ուղերձ է հղել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը․ քաղաքական այդ ուժի ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացրել է, որ մինչև օրս ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր ուժերին առաջարկում են միասնական փաստաթուղթ ստորագրել առ այն, որով բոլորս հայտարարում ենք, որ մինչև Հայաստանում նոր իշխանությունների ձևավորումը ոչ մի բանակցություն չպետք է վարվի և ոչ մի փաստաթուղթ չպետք է ստորագրվի առկա իշխանության և նրա ժամանակավոր պաշտոնակատարների կողմից։

«Ընտրությունների արդյունքում Հայաստանի ժողովրդի ձևավորած նոր իշխանությունները միայն կբանակցեն կամ կվերաբանակցեն ցանկացած երկկողմանի կամ բազմակողմ փաստաթղթի շուրջ և կկայացնեն համապատասխան որոշումներ»,-ասված է ԼՀԿ հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Telegram–ի իր ալիքում հրապարակել է այն հայտարարության լուսանկարը, որը, նրա պնդմամբ, պատրաստվում են ստորագրել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ըստ հասարակական ու քաղաքական շրջանակների, նախատեսվող պայմանագրով ՀՀ իշխանությունները պատրաստվում են նոր տարածքներ հանձնել Ադրբեջանին, հատկապես՝ Տավուշի մարզից։

Արձագանքելով այդ տեղեկություններին, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօրվա կառավարության նիստին ասել է հետևյալը․

«Եթե Ադրբեջանը այդ պայմանավորվածություններն օգտագործի եւ այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, ապա այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ»,-շեշտել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ հիմա այդ թուղթը չի հրապարակի, քանի որ կոռեկտ չէ, այն աշխատանքային թուղթ է և ներկայում բանակցություններ են ընթանում:

Similar Posts