Դատարանների գերծանրաբեռնվածությունը չի կարող արդարացնել վարույթի երկար տևողությունը․ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է դատական նիստերն անհիմն ձգձգվելուն, երբ գործերը քննվում են տարիներով։ Ֆեյսբուքյան իր էջում նա գրել էր. «Այս հիմնարար խնդրով դիմել էի Սահմանադրական դատարան։ Սահմանադրական դատարանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա 2021թ. մարտի 16-ի ՍԴՈ-1585 որոշմամբ արձանագրել է, որ Ազգային ժողովը պետք է նախատեսի դատարաններում ողջամիտ ժամկետում գործի քննությունն…