Ժուռնալիստների միությունը իշխանություններից պահանջում է պատշաճ քննել լրագրողների թիրախավորման միջադեպերը
Հայաստանի Ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել վերջին շրջանում լրագրողների թիրախավորման մասին։ Այն ներկայացնում ենք ամբողջությամբ․ «Վերջին շրջանում հաճախակիացել են գործող իշխանության ներկայացուցիչների կողմից լրագրողներին թիրախավորելու դեպքերը։ Ոչ յուրային մամուլի նկատմամբ մշտապես իր հակաէթիկական վերաբերմունքով աչքի ընկնող ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անցած շաբաթների ընթացքում մի քանի անգամ վիրավորել է իրենց մասնագիտական պարտականությունները…