Արցախի տարածքի և ժողովրդի նկատմամբ Ադրբեջանը ոչ մի իրավունք չունի․Տարոն Սիմոնյան
ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ
Քանի որ, այնուամենայնիվ, կան մարդիկ, ովքեր չիմացության կամ իմացության պատճառով պատրաստ են նեղ քաղաքական, անձնական շահերը գերադասել պետական շահերից, փորձեմ ոչ մասնագիտական բառապաշարով ՊԱՐԶԱԲԱՆԵԼ՝ Արցախում ով կարող է օգտվել ինքնորոշման իրավունքից։ Արդյո՞ք Արցախում ապրող հայ ժողովուրդն ունի ինքնորշման իրավունք։ԱՅՈ։ Արցախում ապրող հայ ժողովուրդն ունի ինքնորոշման (jus cogens) իրավունք, ինչպես աշխարհի մյուս բոլոր ժողովուրդները (ներքին ինքնորոշում), որոնք ապրում են իրենց բնօրրանում և ենթարկվել, ենթարկվում են կամ կարող են ենթարկվել հիմնարար իրավունքների սահմանափակումների որևէ այլ ժողովրդի ռազմաքաղաքական իշխանության կողմից (արտաքին ինքնորոշում)։ Արդյո՞ք Արցախի տարածքի և ժողովրդի նկատմամբ Ադրբեջանն ունի որևէ իրավունք։ՈՉ։ Ադրբեջանը՝ որպես անկախ և ինքնիշխան պետություն (միջազգային իրավունքի սուբյեկտ), երբևէ չի ունեցել, չունի և չի կարող ունենալ որևէ իրավունք Արցախի տարածքի և ժողովրդի նկատմամբ։ Արդյո՞ք Արցախի տարածքում երբևէ ապրած ադրբեջանցիներն իրավունք ունեն անկախանալ կամ միանալ Ադրբեջանին։ՈՉ։ Արցախում ապրած ադրբեջանցիները՝ որպես ազգային, կրոնական փոքրամասնություն, կարող են ապրել, ունենալ իրավունքներ, կրել պարտականություններ, բայց ոչ առանձնանալ Արցախի որևէ վարչատարածքային միավորից։ Արդյո՞ք Արցախի ժողովուրդն իրավունք ունի ակնկալել օգնություն որևէ այլ պետությունից՝ իր պետության տարածքային ամբողջականության և իր քաղաքացիների սեփականության իրավունքի վերականգնման, իր նկատմամբ ագրեսիա, մարդկության դեմ ուղղված և պատերազմական հանցագործություններ կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու գործում։ԱՅՈ։ Միջազգային հանրության բոլոր անդամ պետություններն, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը, ունեն միջազգային իրավական (erga omnes) պարտավորություն բոլոր անհրաժեշտ միջոցներով օգնել, պաշտպանել իր ինքնորոշման իրավունքի իրացման համար պայքարող ժողովրդին։ Արդյո՞ք պետության անունից հանդես գալու իրավունք ունեցող հանրային գործիչներն իրավունք ունեն խոսել թեմաներից, որոնցից չեն հասկանում։ՈՉ։ ՈՉ։ ՈՉ, որովհետև նրանց խոսքն ու գործը վերագրվում է պետությանը, ում ներկայացնում են, և նրանց խոսքի ու գործի հետևանքները կրում են ոչ թե իրենք, այլ պետությունը, ազգը։
Այսօր՝ ապրիլի 1-ին Սլովակիայի խորհրդարանի 25-րդ լիագումար նիստի ընթացքում Ազգային խորհրդի կողմից միաձայն 120 կողմ ձայնով ընդունվեց Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի SMER–SD/Սոցիալական դեմոկրատներ կուսակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիի (Marián Kéry) կողմից ներկայացրած «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ» բանաձևը։ Այս մասին տեղեկացնում է Ավստրիայում ՀՀ դեսպանությունը։ Նշվում է, որ տվյալ բանաձևում խստորեն դատապարտվում է խաղաղ…
Մարդու իրավունքների պաշտպանի համար խիստ դատապարտելի են Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկմամբ երեկ եթեր հեռարձակված ռեպորտաժի շեշտադրումները՝ կապված Տավուշի ու Արարատի մարզերի, այսպես կոչված, «ադրբեջանական անկլավների» հետ: Ռեպորտաժը, որտեղ Տիգրանաշենը պարզապես ներկայացվում է որպես ադրբեջանական տարածք, հաշվի չի առնում ՀՀ բնակչության ու առաջին հերթին՝ սահմանային բնակիչների իրավունքներն ու նրանց անվտանգությունը և հարցերը քննարկում է միայն քարտեզներում…
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Կրկին կուզենայի հիշեցնել, որ Ադրբեջանական Հանրապետություն հորջորջվող արհեստածին կազմավորումն ինքն իրեն պաշտոնապես հռչակել է 1918-20թթ. թուրքական սվինների վրա առաջին անգամ աշխարհի քարտեզին հայտնված Ադրբեջանական Ժողովրդական Հանրապետության իրավահաջորդ։ Այս առումով այն որևէ դեպքում չի կարող հավակնել նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարսծքին՝ ընդ որում, ոչ միայն Հայաստանում իբր անկլավների առումով, այլ նաև իր ներկայիս…
Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման եւ վերադարձի հարցերով Եվրոպական խորհրդարանում ապրիլի 12-ին կայացել է քննարկում, որի ընթացքում հատուկ զեկույցով հանդես է եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Ինչպես հայտնում են ՄԻՊ-ից, Թաթոյանը կարեւորել է Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը, որը հնարավորություն կտա խուսափել հետագա նոր հանցագործություններից: Քննարկման նախաձեռնությունը եղել է Եվրախորհրդարանում ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար…
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Շանթ-2021» հատուկ զորավարժություններն այս տարի կանցկացվեն Հայաստանում: Այդ մասին այսօր՝ հունիսի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, փոխանցում է Eurasia Daily-ն։ «Վարժանքների ընթացքում, որի անցկացումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում, երկու փուլով կմշակվեն գործնական գործողություններ՝ զրահատեխնիկայի, հատուկ ավտոտրանսպորտի, ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի, ծառայողական-հետախուզական շների մասնակցությամբ»,- հայտնել…
Նիդերլանդների խորհրդարանին ուղղված նամակում այդ երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Սիխրի Կաախը, անդրադառնալով ԵՄ ԱԳ նախարարների խորհրդում Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ քննարկումներին, տեղեկացրել է, որ Նիդերլանդները շեշտել է Ադրբեջանում մնացած հայ ռազմագերիների շուտափույթ ազատման ինչպես նաև ամենաարագ կերպով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մշակութային ժառանգության գնահատման առաքելության տարածաշրջան գործուղելու կարևորությունը: Armenia.IM -ի փոխանցմամբ՝ Նիդերլանդներն ընդգծում է երկու երկրների միջև…