նորություններ | Քաղաքականություն

Արցախցի (Ղարաբաղցի)- Հայաստանցի տարանջատման մասին․ Աննա Աթաբեկյան

Դեռևս 1990-ական թվականներից հայ հասարակության մեջ սկսվեց շրջանառվել, իսկ ապա տարածվել <<հայաստանցի-ղարաբաղցի>> , ինչպես նաև <<ղարաբաղյան կլան>> ազգագործան տարաբաժանումն ու եզրույթները։ Ղարաբաղցի-հայաստանցի կամ ղարաբաղցի-հայ այս տարաբաժանումը կործանարար դարձավ մեր ժողովրդի , մեր ազգի համար։

            Տարիներ շարունակ այս պառակտիչ բաժանումը դարձավ պատճառ այն բանի, որ հայ հասարակության որոշակի հատված սկսեց ատել Արցախցի մեր հայրենակիցներին և իր բոլոր դժբախտություների պատճառը համարել Արցախն ու Արցախցուն։

            2020թվականի 44-օրյա պատերազմը դրա վառ ապացույցն էր։ Հայ ժողովրդի մի հատված հեշտությամբ համակերպվեց Արցախի՝ մեր հայրենիքի 75% կորստի հետ՝ համարելով դա միայն տարածքային կամ հողային կորուստ։ Շատերը սկսեցին մեղադրել արցախցիներին ստեղծված ծանր կացության համար՝ մեղադրելով անգամ այն բանում, որ թողել են իրենց հողն ու չեն պաշտպանել։ Իհարկե, եղել են արցախցիները, ովքեր լքել են իրենց տունը, վախեցել կռվից ու փախել։ Սակայն դա պատճառ չէ, որպեսզի բոլոր արցախցիներին փորձեք պիտակավորել ու ասել, որ բացառապես իրենք են մեղավոր։ Հայաստանից էլ ոմանք գնացել և ալան-թալանով են զբաղվել։

            Այնուամենայնիվ, պետք է ընդունենք, որ այս բաժանումը մեր դժբախտության պատճառներից մեկն է։ Ժամանակն է այս արատավոր բաժանման վերջը տալու։ ԱՐՑԱԽՑԻՆ ՀԱՅ Է ԵՎ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑԸ։  Եվ ոչ ոք իրավունք չունի արցախցիներին վիրավորելու։ Դադարեցրեք այդ արատավոր երևույթը։

Աննա Աթաբեկյան

Similar Posts