Uncategorized

Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում․ Աննա Աթաբեկյան

Ադրբեջանի նախագահ Իլհալմ Ալիևը իր հարցազրույցների ընթացքում վերջերս սկսել է անդրադառնալ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու նախապայմաններին։

Օգոստոսի 14-ին <<CNN Turk>> լրատվականին տված հարցազրույցում Ալիևը նշել է, որ Ադրբեջանին Հայաստանի հետ նոր պատերազմ պետք չէ, և Բաքուն պատրաստ է Երևանի հետ սահմանազատում իրականացնել, և կնքել խաղաղության պայմանագիր։ Ըստ պաշտոնական Բաքվի՝ խաղաղություն կարող է հաստատվել մի դեպքում, եթե ՀՀ-ն ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

 
Օգոստոսի 17-ից ՌԴ կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ վերսկսվել են տարածաշրջանային կոմունիկացիաների բացման շուրջ եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը։ Աշխատանքային նիստում քննարկվել են Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հեռանկարները։


Եվ այս ամենին զուգահեռ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը մեծանում է։ Վերջին օրերին սահմանային լարվածություն ուղեկցվել է կրակոցներով, ինչի պատճառով ունենք զոհեր։  Ադրբեջանը ցանկանում է պարտադրել ՀՀ-ին խաղաղության պայմանագրի իր համար ընդունելի տարբերակը, որով կամրագրի պատերազմում իր հաղթանակը, իսկ Հայաստանը դրանով վերջնական կկորցնի Արցախը։

ՀՀ կառավարությունը պարտավոր է պատասխանել Ադրբեջանին։ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյանները պարտավոր են նշել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։

ՀՀ դիրքորոշումը պետք է հստակ արձանագրվի։ Տարածաշրջանային ապաշրջափակման թեման, կոմունիկացիաների բացման և Արցախի ինքնորոշման հարցը պետք է ներառված լինեն մեկ միասնական փաթեթում։ Եթե Ադրբեջանի համար կարևոր է տարածաշրջանային ապաշրջափակման թեման, ապա մեզ համար առաջնային եղել է, կա ու պետք է լինի Արցախի ինքնորոշման իրավունքի հարցը։ Արցախը երբեք , երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

Աննա Աթաբեկյան

Similar Posts