Uncategorized

Թշնամին չի փոխվել, չի փոխվել նրա նկրտումներն ու մտադրությունները․ Աննա Աթաբեկյան

2020թվականի Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից անցել է շուրջ երկու տարի, և թշնամին շարունակում է իր ագրեսիվ, ծավալապաշտական քաղաքականությունը: Այսօր, Ադրբեջանի պահանջներն առավել քան ընդգրկուն են, առավելապաշտական ու այդ ուղղությամբ Ադրբեջանը և՛ դիվանագիտական, և՛ ռազմական ակտիվ աշխատանք է կատարում: 

   Երկու տարի շարունակ Կեղծ Խաղաղության մասին կոչերով հասարակության զգալի հատվածի զգայարանները բթացրին, կեղծ պատրանքներով սնեցին՝ կտրելով իրականությունից: Եվ հասարակությունը կորցրեց իր ինքնապաշտպանական բնազդը: Ապագա կա, խաղաղություն, խաղաղ համակեցություն այս գաղափարները ներարկվեց հասարակության մեջ՝ հուսալով, որ այս կերպ հայ հասարակությունը կպատրաստվի խաղաղ գոյակցության իր թշնամու հետ, և այլևս Ադրբեջանին չի ընկալի որպես իրեն թշնամի, հակառակորդ պետություն: Մինչդեռ այս երկու տարվա ընթացքում հակառակորդը սպասում էր պատեհ առիթի իր վերջնանպատակին հասնելու համար: 

   Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումները լայնամաշտաբ հարձակման են անցել Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ: Սա հակառակորդի հերթական ռազմական հանցագործությունն է: 

   Ակնհայտ է՝ թշնամին չի փոխվել, չի փոխվել նրա նկրտումներն ու մտադրությունները: Ադրբեջանը նպատակ ունի արագորեն կապիտալիզացնել 2020թ. նոյեմբերի իր հաղթանակի արդյունքները և ստանալ ՀՀ-ից առավելագույնը: Այդ պատճառով նրանք ձգտում են ՀՀ դե-ֆակտո իշխանությունների հետ հնարավորինս սեղմ ժամկետում կնքել այսպես կոչված «Խաղաղության պայմանագիրը» և ստիպել տրամադրել «Զանգեզուրյան միջանցքը»:  

   Պատերազմը մեզ համար չի դադարել: Պատերազմը կդադարի միայն մի դեպքում, երբ մենք կամք ունենանք դիմակայելու մեր առջև ծառացած այս արհավիրքին: Անհրաժեշտ է պայքարել հանուն մեկ նպատակի՝ պահպանել մեր պետականությունը: 

Similar Posts