նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող են այցելել հայ-ադրբեջանական սահման

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) կարող են համաձայնության գալ առաջիկայում Ադրբեջանի և Հայաստանի սահմանը այցելելու հնարավորության շուրջ: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչն առցանց մամուլի ասուլիսում, գրում է Tass-ը։

«Շատ կարևոր է, որ [ԵԱՀԿ Մինսկի խմբի] համանախագահները մոտ ապագայում կարողանան հասնել տարածաշրջան և տեղում իրավիճակը պարզել, կողմերի հետ տեղում զրուցել։ Դա շատ կարևոր է։ Կարծում եմ, որ նման հնարավորությունները կարող են բացվել շատ մոտ ապագայում», – ասել է նա։

«Բացի այդ, իհարկե, առկա է միջազգային մարդասիրական կազմակերպությունների հասանելիության սուր խնդիր` բնակչությանը օգնելու համար: Կան նաև բազմաթիվ կազմակերպչական մանրամասներ, որոնք կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում», – ավելացրել է Լուկաշևիչը:

Similar Posts