նորություններ | Իրադարձություններ | Հասարակություն

Իսրայելում զինվորի կյանքն ամենաբարձրն է գնահատվում, իսկ Հայաստանու՞մ․․․

Իսկ մենք, ի՞նչ ենք անում…

Իսրայելական բանակում զինվորի կյանքը ամենաբարձրն է գնահատվում։ Իսրայելական բանակի զինվորի ուղեցույցում գրված է․

«Եթե դու գերի ես ընկնում, ապա մի պահիր ռազմական գաղտնիքը, պատմիր այն ամենը, ինչ գիտես։ Գլխավորն այն է, որ դիմանաս այնքան ժամանակ, մինչև մենք կարողանանք գալ և քեզ ազատել»։Իսրայելում երբ զինվոր է մտնում քաղաքային տրանսպորտ, անգամ տարիքով մարդիկ են ոտքի ելնում նրանց տեղ տալու համար, կամ կարող են փողոցում մոտենալ և շնորհակալություն հայտնել իրենց ծառայության համար։

Հայտնի դեպք է, որ երեք զոհված զինվորների դիերի համար Իսրայելը 800 պաղեստինցի դատապարտյալ է ազատ արձակել։ Ցանկացած զինվոր գիտի, որ իր հետևում պետություն է կանգնած, որն ամեն ինչ կանի իրեն ազատելու կամ իր արժանապատվությունը պահելու համար թեկուզ զոհվելուց հետո։

Իսրայելական բանակում չկա զինվորի մահվան գույժը հայտնող նամակ հասկացությունը։ Երբ զինվոր է զոհվում, այդ լուրը հարազատներին հայտնում են մի քանի զինվորականներ անձամբ` այդ զորամասի սպայի գլխավորությամբ։ Նպատակն այն է, որ զինվորի հրամանատարը այդ լուրը հայտնելուց նայի զինվորի ծնողների աչքերին։

Ցանկացած հրամանատար պետք է զգա զինվորի մահվան համար իր անձնական պատասխանատվությունը։Իսրայելցի զինծառայողներն իրենց երդումը տալիս են Հոլոքոստի հուշահամալիրում։ Զոհված զինծառայողներից մեկի ծնողները, որոնք այլ երկրում էին ապրում, ցանկացել են, որ զինվորի դին իրենց ընտանեկան գերեզմանոցում հուղարկավորվի։

Դին հատուկ ինքնաթիռով տեղափոխվել է այդ երկիր զինվորականների ուղեկցությամբ, ովքեր տարել են նաև մի քանի պարկ իսրայելական հող, որպեսզի զինվորը հանգչի այն հողում, որի համար զոհվել է։

Բանակում զինվորական կոշիկներ ստանալիս զինվորը պետք է բժշկի թուղթ ներկայացնի, որ այն իր համար հարմար է և խնդիրներ չի առաջացնում։ Հակառակ դեպքում նա կարող է ծառայել թեկուզ սպորտային կոշիկներով։Իսրայելական բանակի զինծառայողները չեն կարող զորամասերում մնալ 18 օրից ավել, իսկ որպես կանոն, յուրաքանչյուր շաբաթվա վերջում այցելում են իրենց տները, իսկ նրանք, ովքեր միայնակ են, կամ իրենց ծնողները այլ երկրներում են բնակվում, ապա բանակը նրանց համար բնակարաններ է ապահովում, որպեսզի կարողանան «տուն» այցելել…

Դավիթ Կարապետյան

Similar Posts