նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղը երբևէ չի եղել Ադրբեջանի կազմում

Նիկոլ Փաշինյանի ուսապարկների կառավարությունը պետք է երկու հանգամանք հաշվի առնի և ականջին օղ անի՝

1. Լեռնային Ղարաբաղը երբևէ չի եղել Ադրբեջանի կազմում: Լեռնային Ղարաբաղի (Արցախի) մասին` որպես պատմական Հայաստանի մաս, հիշատակումներ կան դեռևս Ստրաբոնի , Պլինիոս Ավագի , Կլավդիոս Պտղոմեասի , Պլուտարքոսի , Դիոն Կասիոսի և այլ անտիկ հեղինակների աշխատություններում: Մինչդեռ Ադրբեջան պետությունն առաջին անգամ քաղաքական քարտեզի վրա հայտնվել է 1918 թվականին` ռուսական կայսրության փլուզումից հետո: 1918-1920թթ. Լեռնային Ղարաբաղն ինքնակառավարվող միավոր էր և ուներ պետության բոլոր ատրիբուտները:

2. 1992 թվականի հուլիսի 8-ի Հայաստանի Գերագույն խորհրդի ընդունած որոշման կետերից մեկում հստակ ասվում է, որ Հայաստանի Հանարապետությունն իրավունք չունի ստորագրել որևէ փաստաթուղթ, որտեղ Արցախը մնում է Ադրբեջանի կազմում։ Մասնավորապես, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին» 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման 2-րդ կետը շարադրված է հետևյալ կերպ․ «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։

Հակոբ Հակոբյան

Արցախի Առողջապահության նախարարությանը կից միջգերատեսչական դատահոգեբուժական հանձնաժողովի նախագահ

Similar Posts