նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

Հայաստանում կանցկացվեն ՀԱՊԿ զորավարժություններ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Շանթ-2021» հատուկ զորավարժություններն այս տարի կանցկացվեն Հայաստանում: Այդ մասին այսօր՝ հունիսի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, փոխանցում է Eurasia Daily-ն։

«Վարժանքների ընթացքում, որի անցկացումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում, երկու փուլով կմշակվեն գործնական գործողություններ՝ զրահատեխնիկայի, հատուկ ավտոտրանսպորտի, ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի, ծառայողական-հետախուզական շների մասնակցությամբ»,- հայտնել է Կազմակերպության մամուլի քարտուղարը։

Վլադիմիր Զայնետդինովը տեղեկացրել է նաև, որ հունիսի 1-3-ը Հայաստանում տեղի են ունեցել ուսումնական զորաշարժերին նախապատրաստվելու շտաբային բանակցություններ։

Similar Posts