նորություններ | Քաղաքականություն

Արմեն Սարգսյանը դեռ 2012-ից պայքարել է, որ Թուրքիան գա և մեր հարցերը լուծի․ Հրանտ Բագրատյանի սկանդալային գրառումը

“Следует теснее вовлекать Турцию в работу Минской группы ОБСЕ по урегулированию конфликта в Нагорном Карабахе.

Турции следует теснее координировать свои региональные инициативы с минским процессом. … расширить роль Турции в предотвращении и урегулировании конфликтов на Кавказе”.

Այս մասին գրում է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը և շարունակում․

«Ահա այսպիսի բաներ ենք կարդում Անվտանգության հարցերով Եվրոատլանտյան նախաձեռնության 2012-ի փետրվարին հրապարակած “Место Турции в создании Евроатлантического сообщества безопасности” փաստաթղթում։

Եվ գիտե՞ք ովքեր են այն ստորագրել։ Եվրաատլանտյան նախաձեռնության անդամները։

Մասնավորապես, այսօր ՀՀ-ում Նախագահ աշխատող արմեն սարգսյանը։ Դեռ 2012-ից պայքարել է, որ Թուրքիան գա և մեր հարցերը լուծի։

Նույնիսկ բողոքում է, 9 տարի ուշացրին։ Եվ այս ստոր արարածին, դավաճանին մենք 2018-ին նախագահ ենք նշանակում։

Հիմա հասկանու՞մ եք, ի՞նչու էր սա 2020-ի հոկտեմբերին ճվճվում. երաշխավորում եմ, ասում էր, որ ՀՀ-ն Ադրբեջանի տարածքով անցնող գազամուղներին ու նավթամուղներին չի խփելու։

Չէր թողնում, որ Սարսանգի ջրամբարից ջուրը թողնեն և դրանով իսկ Մարդակերտի հատվածում թշնամուն ջրախեղդ անեն (այս պարագայում մենք կարող էինք Մարդակերտից բոլոր զորքերը տեղափոխել Ջաբրաիլ)»,-հայտարարել է քաղաքական գործիչը։


Similar Posts