նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

ՀԱՊԿ-ն արձագանքել է կազմակերպության հասցեին հնչեցրած Փաշինյանի քննադատությանը

Նիկոլ Փաշինյանի ՝ հանրապետության խորհրդարանական ժամին հնչեցրած ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայտարարությունները հաշվի են առնվել, շարունակվում են խորհրդակցությունների անցկացման աշխատանքները: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տեղեկությունները հաշվի են առնվել: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Էմոմալի Ռահմոնի հանձնարարականներին համապատասխան աշխատանքը շարունակվում են»,-ասել է Զայնետդինովը:

Հիշեցնենք, որ Փաշինյանը, ելույթ ունենալով Հայաստանի օրենսդիր մարմնում, ասել է, որ հայկական կողմը չի բացառում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելը Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակի պատճառով, եթե ՀԱՊԿ մեխանիզմները թույլ չտան  լուծել այս խնդիրը:  Բացի այդ, նա ասել է, որ Հայաստանը գոհ չէ ՀԱՊԿ-ի «գործողությունների արագությունից» Ադրբեջանի հետ սահմանի խնդրի լուծման հարցում, և ավելացրել է, որ կազմակերպությունը հրապարակավ հստակ դիրքորոշում չի հայտնել այս հարցում:

Similar Posts