Քաղաքականություն | նորություններ

Ի՞նչ անել․Արթուր Բաղդասարյանը կարևոր առաջարկներ ունի

Ի՞ՆՉ ԱՆԵԼ․ մտահոգված ներհայաստանյան քաղաքական վերջին զարգացումներով՝ նման հարց է հնչեցրել ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀ ԱԽ նախկին քարտուղար, պետական, քաղաքական գործիչ Արթուր Բաղդասարյանը։

ՕԵԿ նախկին նախագահը հնչեցված հարցի վերաբերյալ ունի սեփական մոտեցումներն ու առաջարկները։ Փորձառու գործիչը, մասնավորապես, նշում է հետևյալը․

1․ Բոլոր կողմերին անել հնարավորը՝ բացառելու համար հնարավոր բախումները

2․ Հրատապ կազմակերպել քաղաքական խորհրդակցություններ Հանրապետության Նախագահի ինստիտուտի սահմանադրական լիազորությունների շրջանակում։

3․ Մշակել արտահերթ ընտրությունների անցկացման ճանապարհային քարտեզ։

4․Գնալ փոխընդունելի փոխզիջումների, որն ավելի կարևոր է, քան անխոհեմ առճակատումը, ինչն էլ կարող է ենթադրել մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարական, մյուս կողմից՝ Վազգեն Մանուկյանի ժամանակավոր վարչապետի թեկնածությունից հրաժարում։

Համոզված եմ, որ պետական կառավարման ոլորտում մեծ փորձառություն ունեցող հանրապետության Նախագահը կբացառի իր հաճախակի ճամփորդությունները և ի զորու կլինի երաշխավորել ազատ և արդար ընտրությունների անցկացումը։

Այնքան միամիտ չեմ, որ կարծեմ՝ կողմերի շահերի տիրութը հաշվառելով, առաջարկս կողջունվի նրանց կողմից, բայց թերևս այն կարող է և՛ բացառել բախումները, և՛ կողմերի շահերը հաշվառել, և՛ երկրի զարգացման տեսլական ունենալ նոր և արտահերթ ընտրությունների անցկացման միջոցով։

Թերևս այս ճանապարհին խոհեմ քայլ կլինի նաև գործող արատավոր կառավարման համակարգի փոփոխման հարցի կարգավորումը ևս»։

Similar Posts