նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

Մակրոնը Ալիևին խորհուրդ է տվել թույլ տալ, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելությունն այցելի Ղարաբաղ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին ուղղված նամակում խորհուրդ է տվել հեշտացնել ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքը Լեռնային Ղարաբաղ: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը։

«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից վեց ամիս անց պետք է շարունակել աշխատել կայուն խաղաղության պայմաններ ստեղծելու համար» – նշել է Մակրոնն իր նամակում:

Ֆրանսիայի նախագահը մասնավորապես ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ սահմանգծում կիրականացվի, գերիներն էլ ազատ կարձակվեն։

«Կարևոր է նաև, որ տարածաշրջանի ողջ ժառանգությունը պահպանվի իր բազմազանությամբ։ Այս կապակցությամբ խորհուրդ կտայի դյուրացնել ՅՈւՆԵՍԿՕ-ի առաջարկած առաքելության մուտքը», – ասված է նամակում:

Similar Posts