նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

Մենք չպետք է պարտվեինք պատերազմում. Ռոբերտ Քոչարյան

«Սյունիքում տագնապալի  վիճակում են ոչ թե նրանից, որ թուրքից են վախենում, այլ տագնապալի են, որվհետև անտերության զգացում կա բնակիչների մոտ»,- Թալինում նախընտրական այցի ժամանակ հայտարարեց  «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և հավելեց, որ այնտեղի բնակիչները չեն տեսնում բանակ, ղեկավարություն, որոնք պետք է օժանդակեն իրենց:

ՀՀ երկրորդ նախագահը պատահական չհամարեց, որ դաշինքում ընդգրկված է Դաշնակցությունը, և պարզաբանեց, որ երեք տարիների ընթացքում գործող իշխանությունները հիմնական հարվածը հասցրել են հայ ժողովրդի արժեհամակարգին և անվտանգությանը:

Անվտանգության խորհրդանիշը, ըստ Ռոբեր Քոչարյանի Սյունիքը ներկայացնող «Վերածնվող Հայաստան» կուսակցություն է,իսկ արժեհամակարգինը՝ ՀՅԴ-ն, որի հետ նախկինույմ համագործակցել է 9 տարի, քանի որ այն ունի ներուժ և նվիրվածություն: 

Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ ժողովրդի հետ հանդիպման ժամանակ պարզել է, որ կա երեք հիմնական հարց, որոնք հուզում են այսօր յուրաքանչյուր քաղաքացուն:

«Առաջինը՝ երկրի անվտանգությունը, սահմանների անպաշտպանվածությունը, երկրորդը՝ երկրի տնտեսական վիճան է, այն գահավիժումները, որ մենք ունենք տնտեսական ոլորտում՝ անկում է բավականին մեծ տեմպերով, ինչի հետևանքով աճում է գործազրկությունը աղքատությունը»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը

Նկատելով, որ այսօր Հայաստանում ներդրումներ ուղղակի չկա, ՀՀ երկորդ նախագահը շեշտեց, որ դրա պատճառով էլ աշխատատեղր չեն բացվում և այս վիճակի բարելավումը չի լինելու տեսանելի ապահգայում, եթե իշխանությունը մնա անփոփոխ:

Նա անդրադարձավ նաև  ատելության մթնոլորտին, որը այս 3 տարիների ընթացքում սարսափելի ծավալ է ընդունել և այն Հայաստանում երբեք չի եղել, որն էլ  ծանր ազդեցություն  է թողնում տնտեսության և միգրացիաի վրա, քանի որ բևեռացված հասարակության մեջ ոչ մեկը չի ցանկանում ներդրում անել:

«Պատերազմ չպետք է սկսվեր, եթե սկսվել է, ապա մենք չպետք է պարտվեինք և այսօրվա սահմանների նման վիճակ և ողնաշարը ջարդված բանակ չպետք է ունենայինք, նունը նաև  տնտեսության մեջ»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը և պնդեց, որ այս վիճակը  իշխանությունների նպատակային քաղաքականության արդյունք է:

Նա ներկաներին հարցրեց, թե ներկաները հավատում են, որ այս հիմնահարցերը ստեղծած իշխանությունները կարող են շտկել վիճակը, և ստանալկով բացասական պատասխան, հայտարարեց, որ երկար ընդմիջումեից հետո վերադարձել է քաղաքականություն հենց այս վիճակը շտկելու համար:

Similar Posts