նորություններ | Քաղաքականություն

«Փաշինյանը քայքայում է Հայաստանի ապագան»․ արժանապատիվ գեներալի՝ Գրիգորի Խաչատուրովի սթափ գնահատականը

Չգիտես, աբսուրդ կոչես, ֆարս, թե ողբերգություն, բայց պատմականորեն ու ըստ էության Հայոց պետականության երաշխիքի, մեր պետության ամենից կայացած կառույցի՝ Հայոց բանակի վրա թիրախավորվում են մեր թշնամիներն ու գործող իշխանությունները։

Առաջինների դեպքում ամեն ինչ տրամաբանական է։ Իսկ այ՝ փաշինյանական վարչակազմի կողմից պարբերական հարձակումներն ու նվաստացումներն արդեն ոչ թե զարմացնող են, այլ զայրացնող։

Արցախյան 44-օրյա պատերազմը տանուլ տված, Արցախի քառորդ մասը թշնամուն հանձնած, Հայաստանը թշվառության ու ամենօրյա կորստի վտանգի հանգրվանին բերած, երկրի բոլոր ռազմավարական ինստիտուտների, այդ թվում՝ ԶՈՒ-ի քամահրանքին արժանացած վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանն ու իր ապազգային խմբակը վերջին շրջանում սկսել է թիրախավորվել մեր բանակի, հայ սպաների վրա։

Առհասարակ, նիկոլակրատիան տհաճ ու վտանգավոր սովորություն է դարձրել թեթևամիտ վերաբերմունք ունենալ բոլոր ուժային կառույցների նկատմամբ, ԱԱԾ, Ոստիկանություն, ԳՇ և այլն։ Փաստերը բազմաթիվ են։

Վերջին 3 տարում վերհիշեք, թե քանի ԱԱԾ տնօրեն ու ԳՇ պետ է փոխվել։ Զավեշտ չէ, ողբերգություն է։ Թե բա՝ հավատարիմ չեն, նախկին են, այստեղ են ասել, աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասաց՝ խակ է․․․

Ի դեպ, այս գործելաոճը հատուկ է սորոսականներին․ հաստատցած փաստ է, որ այս ուժի, շարժման հետևորդները որպես կանոն թիրախավորվում են տվյալ պետության, ազգի առանցքային կառույցների, արժեհամակարգային կենտրոնների վրա, մեր դեպքում՝ Հայ Առաքելական Եկեղեցի, Դպրոց, Բանակ, Ընտանիք և այլն և այլն։

Օնիկ Գասպարյանի՝ որպես ԶՈՒ ԳՇ պետի դիրքորոշմանը բազմիցս ենք անդրադարձել։ Բարձրաստիճան զինվորականը, գեներալ-գնդապետը հանդես է եկել ու հանդես է գալիս Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, որին, հատկանշական է, միացել են բազմաթիվ գեներալներ, բարձրաստիճան սպաներ, այդ թվում նաև՝ Ոստիկանության համակարգից։ Գասպարյանի կեցվածքը գնահատում է հանրության ու քաղաքական շրջանակների մի մեծ հատված, որքան էլ անակնկալ է՝ նաև ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Նկատենք, որ ԶՈՒ-ի ու հատկապես՝ ԳՇ պետի դիրքորոշումը գնալով հանրային մեծ աջակցություն է ստանում։ Համանման հայտարարությամբ հանդես է եկել նաև ՀՀ ԶՈւ երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը։

Արդարամիտ սպայի հայտարարության մեջ ասված է․

«Անիմաստ եմ համարում հայտարարության մեջ շատ ընդլայնվել, սակայն միայն այն փաստը, որ երեք տարիների ընթացքում Ն. Փաշինյանի նախաձեռնությամբ  ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնում նշանակվել և ազատվել են թվով չորս բարձրագույն զինվորական կոչում ունեցող պաշտոնատար անձինք, դա հաստատում է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ն. Փաշինյանի ոչ ադեկվատ և անպատասխանատու լինելը: 

Յուրաքանչյուր օր, ժամ, Ն. Փաշինյանի կողմից ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնելով՝ քայքայվում է ՀՀ անվտանգությունը և կասկածի տակ դրվում մեր հայրենիքի ապագան: 

Ուստի կրկին անգամ վերահաստատելով  ՀՀ ԶՈւ գլխավոր  շտաբի 2021թ. փետրվարի 25-ի հայտարարությունը, կրկին պահանջում եմ Ն. Փաշինյանի անհապաղ հրաժարականը»:

Գրիգորի Խաչատուրովի կեցվածքը ոչ այլ ինչ է, քան արժանապատիվ հայի ու սպայի վարմունք, մի բան, որ մեր օրերում բացառիկ է՝ համատարած ստորաքարշության ու քծնանքի, վախի, կրավորականության պայմաններում։

Similar Posts