նորություններ | Հասարակություն | ՀԵտաքրքիր է | Քաղաքականություն

Փաշինյանի լեզվի սայթաքումը՝ Սերգեյ Լավրովի մասին․ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, վերջին ելույթներից մեկի ընթացքում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի մասին խոսելիս՝ վերջինիս անվանեց նախ որպես ՌԴ նախագահ, ապա՝ վարչապետ:

Դեպքը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզում նախընտրական հանրահավաքում ելույթի շրջանակներում, Փաշինյանն ինքը չի նկատել իր սխալը:

Նրա այդ խոսքի ժամանակ իրենց ծիծաղը չկարողացան զսպել Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը:

Քաղաքական գործիչն այդ պահին խոսում էր հայ զինվորականների վերադարձի մասին։ Հիշեցնենք, որ ժամեր առաջ 15 ռազմագերի ազատվեց ադրբեջանական գերությունից: Դրա դիմաց Երեւանը Բաքվին փոխանցեց ականապատ դաշտերի քարտեզը:

Տեսանյութը՝ ստորև

https://youtu.be/Fbh4wkinVKI

Similar Posts