Իրադարձություններ | նորություններ | Քաղաքականություն

ԱՄՆ պետքարտուղարն ու Ֆրանսիայի ԱԳ նախարարը քննարկել են Արցախի հարցը․ՖՈՏՈ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը։ Այս մասին թվիթերում գրառում է կատարել Բլինքենը։

«Ես և Ժան-Իվ Լը Դրիանը քննարկեցինք իսրայելացիների և պաղեստինցիների միջև բռնությունների վերաբերյալ մեր մտահոգությունը:

Քննարկեցինք նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը»,- գրել է Բլինքենը:

Նշենք, որ նախօրեին ՀՀ ԱԳ նախարարը ևս հեռախոսազրույց էր ունեցել Ժան-Իվ Լը Դրիանի հետ և կարևորվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ակտիվ դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործում։

Similar Posts