Իրադարձություններ | նորություններ | Քաղաքականություն

Ռուսաստանի օգնությունը ԼՂ-ում տուժածներին կազմել է շուրջ 15 մլն դոլար․ ՌԴ արտգործնախարար

Ռուսաստանի Դաշնությունն այս պահի դրությամբ վերջին պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում տուժածներին որպես ֆինանսական աջակցություն է տրամադրել շուրջ 15 մլն ԱՄՆ դոլար: 

Այս մասին, tert.am-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Անդրեյ Ռուդենկոն։  

«Новое время» թերթին տված հարցազրույցում Ռուստանի գլխավոր դիվանագետը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության ուղիղ ֆինանսական աջակցությունը Լեռնային Ղարաբաղում տուժածներին այս պահի դրությամբ կազմում է շուրջ 15 մլն ԱՄՆ դոլար»։

«Տարածաշրջանում պայմաններ են ստեղծվում բնականոն կյանքը վերականգնելու և այն փոխադարձ վստահության և անվտանգության տարածք դարձնելու համար:  Այս ամենը համոզիչ վկայում է այն մասին, որ Ռուսաստանը միշտ պատրաստ է աջակցել եղբայրական հայ ժողովրդին և միասին աշխատել ի շահ ընդհանուր շահերի»,- ասել է Ռուդենկոն։

Դիվանագետը, պատասխանելով լրագրողի`Մոսկվայի հասցեին հնչող դավաճանության համար մեղադրանքների մասին հարցին, հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգնել է 2020 թվականին դադարեցնել Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմը Լեռնային Ղարաբաղում:

Բացի այդ, ըստ նրա, «Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը և մարդասիրական արձագանքման կենտրոնը անվտանգության և կայունության երաշխավորներն են, և նրանք իրականացնում են առաջադրանքներ, որոնք կենսական նշանակություն ունեն տեղի բնակչության համար»:

Similar Posts