նորություններ | Հասարակություն

Սորոսի գվարդիան տապալվել է․ Նարեկ Մալյանը ուշագրավ փաստեր ունի

«Ինչպես գիտեք, իշխանության սորոսական թևը լծվել է ոստիկանության, այսպես կոչված, «բարեփոխումներին», որոնց իրական նպատակը ոստիկանությունը վերջնականապես ոչնչացնելն է:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր, ոստիկանապետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանը։ Նրա խոսքով ՝ այդ «բարեփոխումների» առաջամարտիկը Դանիել Իոաննիսյանն է:

«Հաշվի առնելով ԱՄՆ կառավարությունից այս թեմայով ստացած 50 միլիոն դոլարը՝ կարելի է հասկանալ Դանիելի հուզմունքը: Այդ 50 միլիոն դոլարը բաշխվում է բազմաթիվ հետաքրքիր ուղղություններով. օրինակ՝ գովազդ: Բոլորդ տեսել եք գովազդային ապուշ արշավը բարեփոխված անթրաշ «ոստիկաններով»: Մի խոսքով, 50 միլիոն դոլարը ուտելու բազմաթիվ հնարավորություններ…

Բայց նույնիսկ գովազդը չօգնեց, որպեսզի Դանիելը կարողանա հավաքել անհրաժեշտ թվով բարեփոխված ոստիկանների: Դանիելը փորձեց էստի համեցեքով միջնակարգ կրթությամբ դիմորդներին ներգրավի, բայց էլի չստացվեց, Դանիելը ապագա պարեկների մեջ ներառեց 90 հոգու, ովքեր նույնիսկ վարորդական իրավունք չունեին, բայց էլի մարդ չհավաքվեց: ԵՎ այդ ժամանակ սորոսականները որոշեցին դիմել պարզ խաբեության.

Ուղղակի հայտարարեցին, որ հավաքել են՝ ուշադրություն, 770 ապագա պարեկ: Հիշեցնեմ, որ մինիմալ շեմը 700 է: Այսինքն՝ որոշեցին խաբել խաբել ա, միանգամից շատ ասեն:
Այս լուսանկարը ապագա պարեկների երդման արարողությունից է: Ցանկացած ծառայած մարդ (Դանիելը բանակից կիլոմետրերով հեռու է) գիտի, որ երդման արարողության ժամանակ շարք են կանգնում ԱՆԽՏԻՐ բոլորը: Գոյություն չունի պատճառ, որով թեկուզ մեկ մարդ հնարավորություն կստանա ներկա չգտնվել երդմանը:

Այսինքն՝ մենք ունենք բացառիկ լուսանկար, որտեղ ԲՈԼՈՐ պարեկները միասին շարքում են: Հաշվում ենք ու հասկանում ենք, որ Դանիելի հայտարարած 770 պարեկի փոխարեն շարքում կանգնած են 670, մաքսիմում 675 պարեկ, այսինքն՝ հայտարարված թվից մոտ 100-ով պակաս:

Այսինքն ստացվում է, որ Դանիելը խաբել է ԱՄՆ կառավարությանը, փողերը վատնվել են և նույնիսկ չեն կարողացել մինիմում անհրաժեշտ քանակի դիմորդ ապահովել:

Այսինքն՝ ստացվում է, որ հանրությունը իրականում չի հավատում սորոսի գվարդիա ստեղծելու գաղափարին:

Ի դեպ, բազմաթիվ դիմորդներ նաև փոշմանել են, այնպես որ, ըստ իմ կանխատեսումների, երկու ամսից պարեկները կպակասեն ևս 200-ով: Ինչը նշանակում է, որ սորոսի գվարդիան տապալվել է:

Ես հայ ազգի անունից ներողություն եմ խնդրում ԱՄՆ կառավարությունից, քանի որ փողերը հետ վերադարձման ենթակա չեն,բայց դե ի սկզբանե պետք է իմանային, որ գործ են բռնել ՀՀ ամենախաբեբա, քցող, ցանկացած բյուջե և գրանտ լափող մարդկանց հետ»,-ընդգծել է Նարեկ Մալյանը։

Similar Posts