ՊՆ աշխատակիցներին տեղափոխում են օդանավով․իրավիճակը թեժանում է
Արցախի պատերազմի հետևանքով անհետ կորած զինծառայողների ծնողները փակ են պահում պաշտպանության նախարարության մուտքերը։ Բողոքի ակցիան զինվորների ծնողներն ու հարազաներն իրականացնում են դեռ երեկվանից։
Նրանք երեկ Panorama.am-ին խնդրել էին չլուսաբանել իրենց ակցիան, չլուսանկարել՝ հիմնավորելով, որ իրենց որդիներին հնարավոր է վտանգ սպառնա։
Այսօր բողոքի ակցիան շարունակվում է։ ՊՆ շենքի մոտ մեծ թվով ոստիկաններ են բերվել։
Ծնողների կողմից շրջափակման մեջ պահվող շենքից աշխատակիցներին տեղափոխում են ռազմական ուղղաթիռով։
Լուսանկարները՝ «Ֆոտոլուր»-ի։


