Հեղինակավոր Freedom House-ն Ադրբեջանին կոչ է արել արձագանքել հայ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին լուրերին
Հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց է հրապարակել` անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների նկատմամբ տանջանքների մասին հաղորդումներին և կոչ անելով Ադրբեջանին թույլ տալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին հետաքննություն անցկացնել: «Ադրբեջանում կալանքի տակ պահվող 200 հայերի ճակատագիրը դեռևս անհայտ է, նրանց նկատմամբ նվաստացումների և կտտանքների մասին հաղորդումները շարունակվում են, մինչդեռ նրանց վերադարձը որոշվել էր ամիսներ առաջ…